ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ալավերդու պատկերասրահի շենքը համայնքին վերադարձնելու գործընթացը սկսված է

Ալավերդու պատկերասրահի շենքը համայնքին վերադարձնելու գործընթացը սկսված է
12.04.2020 | 16:43

«Իրատեսը» դեռ 2019-ի հուլիսին գրել էր, որ Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղն անհավասար պայքարի մեջ է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի հետ: Բանկի տնօրինությունն իր տարածքում տեղակայված պատկերասրահի ղեկավարությունից պահանջել էր լքել տարածքը, բայց Ալավերդի համայնքի մտավոր հատվածի համառ ջանքերից հետո կարծես զիջել էր:

Այսօր արդեն Լոռու մարզի դատախազությունից տեղեկանում ենք, որ անօրեն ճանապարհով գույքի սեփականությունը ձեռք բերելու փաստով քրեական գործ է հարուցվել:
«Ալավերդի քաղաքի Կախոյան փողոցում գտնվող պատկերասրահի տարածքն առանց իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի գրանցվել է որպես այլ անձի սեփականություն: Խոսքը «Հայաստանի ազգային պատկերասրահի» Ալավերդու մասնաշենքի մասին է, որ մի շարք կեղծիքներով և Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով՝ հանձնվել է «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ-ին: Դեպքի ռթիվ դատախազությունում քրեական գործ է հարուցվել»,- տեղեկանում ենք Լոռու մարզի դատախազությունից:
Փաստորեն, կարող ենք համարել, որ պատեկրասրահի շենքը Ալավերդի համայնքին վերադարձնելու գործընթացը սկսված է:

Դիտվել է՝ 2436

Մեկնաբանություններ