Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ոսկե ե­րա­կը Հայ­կազ­յան ցե­ղի

Ոսկե ե­րա­կը Հայ­կազ­յան ցե­ղի
08.05.2020 | 00:39
1918 թվա­կա­նին իմ Հա­րու­թյուն նա­խա­պա­պը տուն-տեղ թո­ղած՝ իր յոթ որ­դի­նե­րով Ղար­սից գա­լիս, հաս­նում է Սար­դա­րա­պատ՝ իր մաս­նակ­ցու­թյու­նը բե­րե­լու ա­մե­նայն հա­յոց երկ­րորդ Ա­վա­րայ­րին։
Մի քա­նի տաս­նա­մյակ անց նրա թոռ ու իմ հայր Սեր­գե­յը զին­վո­րագր­վում է Հայ­րե­նա­կան երկ­րորդ պա­տե­րազ­մին՝ հեր­թա­կան մի զու­լում, որ­տեղ իր մեծ հայ­րե­նի­քի հետ ու­ղիղ ա­ռու­մով իր փոքր հայ­րե­նի­քի՝ Հա­յաս­տան աշ­խար­հի գո­յու­թյան հարցն էր կշեռ­քին դր­ված։
Մի քա­նի տաս­նա­մյակ անց իմ միջ­նեկ քրոջ Վիկ­տոր Յու­զի­խո­վիչ թոռ­նիկն է դառ­նում մաս­նա­կիցն Ար­ցա­խյան քա­ռօ­րյա­յի` դիր­քեր բար­ձա­նա­լուց բա­ռա­ցիո­րեն կես ժամ ա­ռաջ թող­նե­լով դի­մե­լաձևի մեջ ան­հաս­կա­նա­լիո­րեն ընդ­հան­րաց­ված, պինդ մնա­լու ճա­կա­տագ­րո­րեն ա­նա­սե­լի դա­ժան պատ­գամ-գրա­ռում. «Հի­շեք մեզ այն­պի­սին, ինչ­պի­սին ե­ղել ենք կյան­քում, ե­թե ինչ-որ բան պա­տա­հի՝ չլա­ցեք»։
Իմ մեծ տան այս ե­րեք սերն­դի մեջ ա­վագ­նե­րից ող­ջի կար­գա­վի­ճա­կով կան­գուն մնա­ցած կամ միայն ես ու, Ե­ռա­տո­նի վե­րա­բե­րյալ խմ­բագ­րու­թյու­նից խոսք ա­սե­լու ա­ռա­ջարկ ստա­ցած, մո­լոր նս­տել եմ հա­մա­կարգ­չի ա­ռաջ՝ չի­մա­նա­լով էլ ինչ գրել մեր հաղ­թա­կան Մա­յի­սի մա­սին, որ հայ­րե­նի­քի գիրկ վե­րա­դար­ձած Շու­շի լի­նե­լուց ա­ռաջ Սար­դա­րա­պատ էր, Սար­դա­րա­պա­տից շատ ա­վե­լի ա­ռաջ՝ Ա­վա­րայր։
Գլու­խը՝ քա­րը, Շու­շի-Սար­դա­րա­պատ-Ա­վա­րայր այս թն­ջու­կից էլ մի կերպ կա­րե­լի է դուրս գալ, սա­կայն ի­րա­վի­ճա­կի ողջ նր­բու­թյունն ու հա­կա­սա­կա­նու­թյունն այն է, որ մա­յի­սյան Ե­ռա­տո­նի պատ­մու­թյանն անդ­րա­դառ­­նա­լու հա­մար իմ գե­նե­տիկ հի­շո­ղու­թյու­նը Ա­վա­րայրն է՛լ սկիզբ չի կա­րող ճա­նա­չել, քան­զի ճա­կա­տագ­րի թե հան­գա­մանք­նե­րի ան­հե­թե­թո­րեն դա­ժան բե­րու­մով 451-ն էլ... շա­րու­նա­կու­թյուն էր ու թե նա­խաս­կիզբ, ա­պա միայն հա­վա­տի հա­մար պայ­քա­րի ա­ռու­մով։
Սա­կայն Ա­վա­րայ­րը հո միայն հա­վա­տի՞ հա­մար պա­տե­րազմ չէր։
ՈՒ­րեմն ի՛մ ու քո՛, մեր բո­լո­րի՛ հա­վա­քա­կան Ե­ռա­տո­նի պատ­մու­թյունն ա­նե­լու հա­մար ի՛մ, քո՛, մեր բո­լո­րի՛ հա­վա­քա­կան հի­շու­թյան թևե­րով պի­տի գնալ, հաս­նել ան­վա­նա­դիր Հայկ Նա­հա­պե­տի վաղն­ջա­կան ժա­մա­նակ­ներ, գնալ Նա­խաս­կիզբ, ո­րը տվեց հայ էթ­նո­սի ար­ժա­նա­վա­յել ապ­րե­լու հս­տակ, հա­վա­քա­կան բա­նաձևու­մը, ո­րի խտաց­ված ար­տա­հայ­տու­թյու­նը ձեր թույ­լտ­վու­թյամբ ես բե­րեմ, տե­ղա­վո­րեմ ինձ նա­խոր­դած եր­կու և հա­ջոր­դած մեկ սերն­դի պատ­մու­թյան հա­մեստ ծի­րում։
Տա­րի­ներ ա­ռաջ դեպ­քե­րի բե­րու­մով հայրս հայ­տն­վում է մի քր­դի օ­ջա­խում ու նրա ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի հետ հա­վա­սա­րա­պես դառ­նում թե՛ նրա, թե՛ իր մեծ ըն­տա­նի­քի պատ­մու­թյան ի­րեն ան­հայտ է­ջի ա­կա­մա ուն­կն­դի­րը։
Ըն­տա­նե­կան սր­բու­թյան հետ առ­նչ­վող խնդ­րի բե­րու­մով այս քուր­դը, որ այն ժա­մա­նակ լի­նում է 16-17 տա­րե­կան պար­մա­նի, ա­րյու­նով սր­բում է ի­րենց գեր­դաս­տա­նին հասց­ված ան­պատ­վու­թյունն ու ա­կա­մա դառ­նում սա­րե­րին, լեռ­նե­րին ի­րեն տված փախս­տա­կան, քա­նի որ թուր­քե­րի ա­հից ոչ մե­կը չի հա­մար­ձակ­վում պատս­պա­րել, պաշտ­պա­նու­թյան տակ առ­նել նրան։
Ան­գամ՝ ցե­ղա­կից­նե՛­րը։
Հա­վա­տա­կից­նե՛­րը։
Սա­րե­րում ա­միս­նե­րի նրա թա­փառ կյանքն իր տոհ­մա­կից­նե­րի խոր­հր­դով հան­գու­ցա­լու­ծում է գտ­նում միայն իմ Հա­րու­թյուն նա­խա­պա­պի օ­ջա­խում, ով այն ժա­մա­նակ­նե­րի հա­մար աշ­խարհ տե­սած մարդ էր եր­կու ան­գամ Աստ­ծո քա­ղաք ու­նե­ցած ուխ­տագ­նա­ցու­թյամբ ու շնորհ­ված հա­ջի պատ­վա­նու­նով։
Իմ նա­խա­պապ Հա­րու­թյու­նը լսում է հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով տնից-տե­ղից դա­տար­կուն ե­ղած ե­րի­տա­սար­դին, պատ­մա­ծը մտ­քում ծանր ու թեթև ա­նում ու­նե­ցած տե­ղե­կու­թյան հետ ու հա­վաս­տիա­նա­լով, որ ե­ղա­ծում լոկ ըն­տա­նի­քի պատ­վի ու ար­ժա­նա­պատ­վու­թյան խն­դիր է ու ոչ թե այլ հն­չո­ղու­թյան եր­րոր­դա­կան հարց, հրա­վի­րում է օ­ջախ։
Քիչ անց մե­րոնց դուռն է հաս­նում քր­դին հե­տապ­նդող թուր­քե­րի զի­նյալ խում­բը։ Բա­խում են դար­պաս­նե­րը, սա­կայն կա­տա­ղու­թյան տեն­դի մեջ հա­ջիի նկատ­մամբ հնա­րա­վո­րինս հար­գա­նոք ու չա­փա­վոր։ Իմ Հա­րու­թյուն նա­խա­պա­պը լուռ հա­յացք է նե­տում սե­ղա­նը բո­լո­րած իր յոթ կաղ­նի­նե­րին, որ նշա­նա­կում է տե­ղե­րում մնա­լու հրա­հանգ, ու դուրս գա­լիս։
Հա­ջիին տա­լով նրան հա­սա­նե­լիք օ­րի­նա­կան մե­ծա­րու­մը՝ թուրք զի­նյալ­նե­րը պա­հան­ջում են հանձ­նել մե­րոնց օ­ջա­խում ա­պաս­տան գտած ի­րենց մե­ռե­լը՝ բե­րե­լով ա­րյունն ա­րյու­նով մաք­րե­լու, պատ­վի ու հե­ղի­նա­կու­թյան ծան­րակ­շիռ փաս­տարկ­ներ։
Իմ նա­խա­պա­պը, ում որ­դի­ներն ա­ռա­ջին ան­գամ ան­սա­լով հոր խոս­քը՝ ե­լել-լեռ­նա­ցել էին նրա թի­կուն­քին, տես­նե­լով, որ կա­տա­ղու­թյու­նից կու­րա­ցած­նե­րի հա­մար պա­հանջ­ված հա­մոզ­չու­թյան չեն օ­ջա­խի հա­մար հյու­րի սուրբ լի­նե­լու մա­սին իր ա­ռար­կում­նե­րը, խոս­քը եզ­րա­փա­կում է այս­պես.
-Վկա է Աստ­ված, որ ես ա­սա­ցի ու ա­րե­ցի հնա­րա­վո­րը։ Շա­րու­նա­կու­թյան մեջ ա­զատ եք ձեր ա­նե­լի­քում։ Սա­կայն պայ­մա­նը մեկն է՝ տունս մտ­նե­լու հա­մար պի­տի անհ­րա­ժեշ­տա­բար անց­նեք ութ դիա­կի վրա­յով։
Որ­քան էլ ե­կած­ներն ա­րյունն աչք ա­ռած, ցա­սու­մից կու­րա­ցած ու կա­տա­ղած, հաս­կա­նում են, որ հա­ջին ա­նան­ցա­նե­լի սահ­մա­նա­գիծ է դրել, ուս­տի թող­նում, հե­ռա­նում են ի­րենց վրե­ժը լու­ծե­լու հա­մար ա­վե­լի բա­րե­հա­ջող պա­հի ակն­կա­լի­քով։
Քուրդ ե­րի­տա­սար­դը մեկ շա­բաթ մնում է մեր ա­պա­հով ըն­տա­նե­կան հար­կի տակ, ո­րից հե­տո Հա­րու­թյուն նա­խա­պապս հրա­շա­լի հաս­կա­նա­լով, որ թուր­քերն այ­նուա­մե­նայ­նիվ հան­գիստ չեն առ­նի, քա­նի դեռ ի­րենց վրե­ժը չեն լու­ծել, հանձ­նա­րա­րում է ճա­նա­պար­հա­հաց, ապ­րուս­տի մի­ջոց, ձի տալ քր­դին՝ որ­դի­նե­րից չոր­սին հրա­հան­գե­լով նաև ի­րենց ձիե­րը թի­մա­րել ու, որ­պես կեն­դա­նի վա­հան, ու­ղեկ­ցել նրան։
-Քո Հա­րու­թյուն պապն ինձ ա­սաց. «Որ­դի, տղա­ներս քեզ ա­պա­հով կհասց­նեն ռսի սահ­ման։ Ադ­քանն է քո կյան­քի անվ­տան­գու­թյու­նը ե­րաշ­խա­վո­րած պա­հե­լու իմ մանգ­զի­լը, մնա­ցա­ծը դու ու քո բա­ժին Աստ­վա­ծը, -դեպ­քե­րի զար­մա­նա­լի զու­գա­դի­պու­մով մոտ 70 տա­րի հե­տո իր մեծ ըն­տա­նի­քի ի­րեն ան­հայտ այս դր­վա­գին հա­ղոր­դա­կից դար­ձած հայրս այս­պես ա­վար­տեց այդ պատ­մու­թյու­նը, որն ու­շագ­րավ այլ ման­րա­մաս­ներ էլ ու­նի, սա­կայն դրանց մա­սին մեկ այլ ա­ռի­թով։
Իմ նա­խա­պապ Հա­րու­թյու­նի ու Սար­դա­րա­պա­տի հե­րո­սա­մար­տին իր յոթ որ­դի­նե­րի ու­նե­ցած մաս­նակ­ցու­թյան մա­սին ար­դեն ա­սել եմ, ցա­վա­լիո­րեն ա­վե­լաց­նե­լու ու­րիշ ո­չինչ չու­նեմ բա­ցի նրա ու յոթ որ­դի­նե­րից վե­ցի նա­հա­տակ­վե­լը հի­շա­տա­կե­լուց։
1942-ից Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մին զին­վո­րագր­ված իմ տաս­նու­թա­մյա Սեր­գեյ հայրն այդ պա­տե­րազ­մից մեզ ա­ռար­կա­յա­կան ո՛չ մի հի­շո­ղու­թյուն չթո­ղեց՝ բա­ցի կի­սով չափ թրատ­ված կրծ­քից, ո­րի մա­սին իմ Տաթև դս­տեր հար­ցին կա­տա­կով պա­տաս­խա­նել էր, թե Հիտ­լերն է կե­րել, ստա­ցած մի քա­նի բուռ մե­դա­լից, ո­րոնք մեզ հա­մար ման­կու­թյան տա­րի­նե­րի գու­նեղ խա­ղա­լիք­ներ էին լոկ, ու պա­տե­րազ­մի մա­սին կի­նոն­կար­նե­րը դի­տե­լիս ար­ցունք­նե­րը գո­ղու­նի մաք­րե­լուց՝ ինչ է թե խեղ­ճա­ցած չներ­կա­յա­նա մեզ՝ իր զա­վակ­նե­րին։
Մնա­ցա­ծում նրա տված դա­սերն իր հոր հի­շա­տա­կը սր­բո­րեն պա­հելն էր, մորն՝ աստ­վա­ծաց­նե­լը, աշ­խա­տան­քին, ըն­տա­նի­քին նվիր­ված լի­նե­լը, մեկ էլ այն ծանր ապ­տա­կը, որ դա­սերս ստու­գե­լու ոչ բա­րով ա­ռի­թով ստա­ցել էի Շիր­վան­զա­դեի հե­րոս­նե­րից մե­կին ոգևոր­ված ցի­տե­լուց, թե՝ մարդս ա­նա­սուն է, ե­թե տե­սար ցե­խի մեջ...
Սա­կայն շատ ա­վե­լի կարևո­րում հայրս, որ համ­րա­խոս ե­ղավ մեզ՝ իր ան­մի­ջա­կան ըն­ձյու­ղում­նե­րի հետ, կյան­քի դա­սեր դարձ­րեց թոռ­նիկ­նե­րի պա­րա­գա­յում՝ երևի բնա­կան վախ ու­նե­նա­լով, որ պոր­տից պորտ հե­ռա­ցու­մը կա­րող է գե­նե­տիկ հի­շո­ղու­թյան կո­րս­տի բե­րել։
Բայց ի՜նչ կորս­տի մա­սին կա­րող է խոսք լի­նել, երբ իմ մեծ ըն­տա­նի­քը հայ­րե­նի­քին Վիկ­տոր տվեց՝ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ու Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան «Մար­տա­կան խաչ» 1-ին աս­տի­ճա­նի շքան­շա­նա­կիր Վիկ­տոր Յու­զի­խո­վիչ, ում սո­վո­րույ­թի ու­ժով Վի­տյա, Վի­տյուշ էինք դի­մում՝ կորս­տից հե­տո միայն ա­ռար­կայ­նո­րեն հա­սու դառ­նա­լով հայ­րե­նի­քին մար­տի­րոս­վա­ծի նրա լեռ­նա­ցած մե­ծու­թյա­նը։
Ապ­րի­լյան քա­ռօ­րյա­յով իր հա­վերժ 19-ի մեջ մնա­ցած ի՛մ, ար­դեն հա­մոզ­ված եմ, նաև քո՛, մե՛ր բո­լո­րի Վի­տյան դար­ձավ երկ­րի պատ­մու­թյանն ընդ­միշտ ներ­հյուս­ված ներ­կա­յու­թյուն, մնաց որ­պես հայ­րե­նի­քին նվիր­վա­ծու­թյան կտ­րուկ մեր­ժում բռնց­քա­մար­տի Լե­հաս­տա­նի հա­վա­քա­կա­նի գլ­խա­վոր մարզ­չին, որն աշ­խար­հա­մա­սի ա­ռաջ­նու­թյան փոխ­չեմ­պիո­նի նրա հս­կա­յա­կան նե­րուժն ու հա­յին ոչ բնո­րոշ ազ­գա­նու­նը տես­նե­լով, 14-ա­մյա պա­տա­նյա­կին եր­կի­րը փո­խե­լու ա­ռա­ջարկ էր ա­րել գայ­թակ­ղիչ խոս­տում­նե­րի շա­րա­նով։ Մեր տղա­յի մեզ հա­մար ու­շա­ցու­մով ի­մա­ցած պա­տաս­խա­նի ու­ղիղ վկա­յու­թյունն էր ծա­ռա­յու­թյունն Ար­ցա­խում անց­կաց­նե­լու ինք­նա­կամ ընտ­րու­թյու­նը, որ­տեղ էլ կն­քեց իր... հա­վեր­ժու­թյու­նը։
Մա­յի­սյան Ե­ռա­տո­նի մա­սին գրե­լու ա­ռա­ջարկ է ա­րել խմ­բագ­րու­թյու­նը՝ չդ­նե­լով ծա­վա­լի, է­ջե­րի սահ­մա­նա­փակ­ման խն­դիր, ու ես, որ թվում է ա­հա­վոր շա՛տ բան պի­տի ու­նե­նա­յի հի­շե­լու ու հի­շեց­նե­լու ար­ցա­խյան գո­յա­մար­տի մա­սին թե՛ իմ լու­սա­բա­նում­նե­րից, թե՛ տե­սած-լսա­ծից և թե ապ­րա­ծից, հի­մա համ­րա­ցել ու ո­չի՛նչ չեմ կա­րո­ղա­նում հի­շել՝ բա­ցի նեղ ըն­տա­նե­կան այս պատ­մու­թյուն­նե­րից՝ փոր­ձե­լով գո­նե ինքս ինձ հա­մո­զել ու հա­վա­տաց­նել, որ դրանք ի­րա­կա­նում այն­քան էլ նեղ շր­ջա­նա­կի խն­դիր­ներ չեն, որ դրան­ցում գե­նե­տի­կա­կան կո­դով Մար­դու, Տե­սա­կի մեր հա­վա­քա­կա­նու­թյանն ի պահ տր­ված ո­րա­կա­կան հատ­կա­նիշ­նե­րի բարձ­րա­ձայ­նում­ներն են ու ո­րոնք ճա­կա­տագ­րա­կան նշա­նա­կու­թյան պա­հին խոս­քից կա­րող են գոր­ծո­ղու­թյան վե­րած­վել ու վե­րած­վել են մաս­նա­վո­րա­պես գի­տակց­ված մահ­վան դի­մած հայ­րե­նիի մեկ այլ խենթ-խե­լա­գա­րի՝ նռ­նա­կի օ­ղա­կը քա­շած Ռո­բերտ Ա­բա­ջյա­նի՝ «էս հո­ղի վրա իմ ըն­կեր­նե­րի ա­րյունն է թափ­վել» ա­հազ­դու հի­շե­ցու­մով ու «էս դիրր­քը հանձ­նո­ղի մե­րը...» մահ-գե­րեզ­մա­նից այն կողմ էլ սերն­դե­սե­րունդ հե­տապն­դող մա­հա­սար­սուռ զգու­շա­ցու­մով, որ ո­գու ան­սանձ պոռթ­կում է, սթա­փու­թյան ու բա­նա­կա­նու­թյան պատ­գամ, Տե­սա­կին, Հայ­րե­նի­քին ան­դա­վա­ճան մնա­լու պատ­վի­րան։
Մա­յի­սյան Ե­ռա­տո­նին ըն­դա­ռաջ խոսք ա­սե­լու ի­րա­վունք է ար­տո­նել խմ­բագ­րու­թյու­նը, ու իմ մեծ ըն­տա­նի­քի այս ե­րեք սերն­դի ա­րան­քում ա­վագ­նե­րից միակ ողջ մնա­ցածս մո­լոր կանգ­նել եմ վաղն­ջա­կա­նից ցարդ ըն­կած ժա­մա­նա­կի ահ­ռե­լի տի­րույ­թում ու սար­սա­փից դո­ղում, որ հայ­րե­նի­քին կյան­քը նվի­րա­բե­րած­նե­րի ահ­ռե­լի բա­նա­կը կազ­մած­նե­րի հի­շա­տակ­ման մեջ հան­կա՛րծ թե ան­փու­թո­րեն, հան­կա՛րծ թե անզ­գու­շո­րեն, հան­կա՛րծ թե դա­վադ­րա­բար հի­շո­ղու­թյան ան­կում չու­նե­նամ ու մո­ռա­ցու­թյան տամ որևէ լու­սե­ղեն, խո­նարհ­ման ար­ժա­նի որևէ ա­նուն՝ մեղ­սա­վո­րիս ընդ­միշտ մատ­նե­լով գե­հե­նի բո­ցե­րին, քան­զի, ան­կախ նրա­նից՝
-նրանք մեր մեծ պատ­մու­թյան մեծ սկիզ­բը դրած Հայկ ան­վա­նա­դի­րի ա­ռաջ­նոր­դած լայ­նա­լիճ ա­ղե­ղա­վոր­ներն էի՞ն,
-Տղ­մուտ գե­տի ա­փին սկիզբ ա­ռած ու երկ­րի խոր­քե­րը քաշ­ված ռազ­մի գոր­ծո­ղու­թյուն­նե­րում սր­բա­դաս­ված Վար­դա­նա՞նք,
-հա­վե­լյալ զգո­նու­թյան ու զգաս­տու­թյան կոչ ա­նող Էջ­միած­նի զան­գե­րի ղո­ղանջ­նե­րի տակ սար­դա­րա­պա­տյան հե­րո­սա­մար­տը հյու­սած ան­մահ լե­գենդ­նե՞ր,
-ազ­գա­յին ո­գե­ղե­նու­թյան ար­ցա­խյան ինք­նա­կանչ-ինք­նա­բո­լո­րու­մի խենթ զին­վո­րագ­րյալ­նե՞ր,
-թե՞ Ապ­րի­լյան քա­ռօ­րյա­յի մար­տի­րոս­ված­ներ,
նրանք ա­մե­նա­մեծ ա­մե­նա­հա­յերն էին ու են, ոս­կե ե­րա­կը Հայ­կա­զյան ցե­ղի, ո­րոնց ո­գե­կոչ­մամբ ու խն­կարկ­մամբ պի­տի հա­յոց աշ­խար­հի վրա բաց­վի Աստ­ծո յու­րա­քան­չյուր օր, ե­թե մեր հա­վա­տի ու ինք­նու­թյան պա­տե­րազ­մը չենք հա­մա­րում ա­վարտ­ված։
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ
Դիտվել է՝ 6002

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ