Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Շնորհակալություն մեր հերոս բուժաշխատողներին

Շնորհակալություն մեր հերոս բուժաշխատողներին
16.06.2020 | 17:25

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հունիսի 21-ին ժամը 21:00-ին իր էջով կներկայացնի առցանց համերգ՝ նվիրված Բուժաշխատողի օրվան։

«Բժիշկներ, բուժքույրեր, շտապօգնության անձնակազմեր, տեխնիկներ, դեղատների աշխատակիցներ և բոլոր նրանք, ովքեր հոգ են տանում մեր առավել խոցելի բնակչության համար: Շնորհակալություն ձեր ամենօրյա զոհողությունների, նվիրվածության ու քաջության համար: Շնորհակալություն փրկված կյանքների համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Համերգին փոքր կազմերով հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը՝ իրենց խոնարհումը բերելով այս օրերին բազում կյանքերի համար պայքար մղող բուժաշխատողներին։

Դիտվել է՝ 3238

Մեկնաբանություններ