Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Եվրո-2020-ի հաջորդ տարվա առաջնությունը կանցկացվի 12 քաղաքներում

Եվրո-2020-ի հաջորդ տարվա առաջնությունը կանցկացվի 12 քաղաքներում
17.06.2020 | 21:01

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, որը հետաձգվել էր մեկ տարով, կանցկացվի 12 քաղաքներում՝ հայտարարել է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Եվրո-2020-ը մեկ տարով հետաձգվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Բոլոր հյուրընկալող քաղաքները տվել են իրենց համաձայնությունը հաջորդ տարվա համար: Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարը կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Բիլբաոյում, Գլազգոյում, Բուդապեշտում և Ամստերդամում, կսկսվի 2021-ի հունիսի 11-ին և կեզրափակվի հուլիսի 11-ին:

Դիտվել է՝ 5767

Մեկնաբանություններ