Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
26.06.2020 | 00:01
Ով բռ­նու­թյամբ է դատ ա­նում, նման է այն ներ­քի­նուն, որ բռ­նա­նում է կույ­սի կու­սու­թյա­նը։ Մարդ կա, որ շա­տա­խո­սու­թյան պատ­ճա­ռով ա­տե­լի է դառ­նում բո­լո­րին, մար­դիկ էլ կան, ո­րոնց բե­րա­նում խոսք չկա։ Կան որ լուռ են, քան­զի չգի­տեն խո­սե­լու ժա­մա­նա­կը։ Ի­մաս­տուն մար­դը լռում է մինչև խո­սե­լու պա­հը, բայց ով անզ­գամ և ամ­բա­րիշտ է, ա­ռաջ է վա­զում։ Ով շա­տա­խո­սում է, կար­հա­մարհ­վի, և ով ան­չափ սաս­տում է իր խոս­քով, ա­տե­լի կլի­նի։
Սի­րա­քի ի­մաս­տու­թյու­նը 20.2-8a
Դիտվել է՝ 3473

Մեկնաբանություններ