Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՈՒ՞մ ձեռ­քում կհայտն­վի Ազ­գա­յին ար­խի­վը

ՈՒ՞մ ձեռ­քում կհայտն­վի Ազ­գա­յին ար­խի­վը
11.09.2020 | 01:01

Ողջ նա­խա­րա­րու­թյու­նը մեր­ձա­վոր­նե­րով ո­ղո­ղած ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րար Ռուս­տամ Բա­դա­սյա­նը, ո­րի ղե­կա­վար­ման շր­ջա­նում Հա­յաս­տա­նի դա­տաի­րա­վա­կան հա­մա­կարգն անտ­րա­մա­բա­նա­կան, ան­հաս­կա­նա­լի ո­րո­շում­նե­րի, նա­խագ­ծե­րի է­պի­կենտ­րոն է դար­ձել, քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րը սկ­սել են «ար­դա­րա­դա­տու­թյուն» թե­լադ­րել, կար­ծես բո­լոր «վնգս­տա­ցող» դա­տա­վոր­նե­րին «հե­ղա­փո­խա­կան­նե­րով» փո­խա­րի­նել էր, ա­մե­նուր ի­րա­վա­կա­նու­թյան բարձր նշա­ձող էր սահ­մա­նել, մնա­ցել էր միայն Ազ­գա­յին ար­խի­վի տնօ­րեն Ա­մա­տու­նի Վի­րա­բյա­նին աշ­խա­տան­քից ա­զա­տե­լը։ Նա­խա­րա­րու­թյան են­թա­կա­յու­թյամբ գոր­ծող բո­լոր օ­ղակ­նե­րից ա­մե­նաաշ­խա­տող և դեռ «քայ­լած­նե­րով» չհա­մալր­ված միակ կա­ռույ­ցը շա՜տ ծանր էր նս­տել նա­խա­րա­րի սր­տին։ Ա­միս­ներ շա­րու­նակ Բա­դա­սյա­նին հան­գիստ չէր տա­լիս այն միտ­քը, որ Ազ­գա­յին ար­խի­վի տնօ­րե­նին չի կա­րող աշ­խա­տան­քից ա­զա­տել, և ո՜վ զար­մանք, պատ­ճա­ռը գտն­վեց. պետք է առն­վազն բո­լոր ՊՈԱԿ-նե­րի տնօ­րեն­ներն ան­հա­պաղ հե­ռաց­վեն աշ­խա­տան­քից, բայց ի­րա­կա­նում միայն Վի­րա­բյանն է մեծ «մեղք» գոր­ծել։ ՈՒ ան­գամ եր­կու ա­միս չս­պա­սե­լով, որ ա­վարտ­վի ար­խի­վի կա­յաց­ման գոր­ծում իս­կա­պես մեծ ներ­դում ու­նե­ցող գիտ­նա­կա­նի պայ­մա­նագ­րի ժամ­կե­տը, նրան ցու­ցադ­րա­բար հե­ռաց­նում են աշ­խա­տան­քից՝ ի­րենց նեղմ­տու­թյունն ու փոք­րո­գու­թյու­նը հեր­թա­կան ան­գամ ի ցույց դնե­լով տա­րի­նե­րի վաս­տակ ու­նե­ցող մար­դու հան­դեպ։


Բայց՝ ա­մեն ինչ հեր­թով։ Ռուս­տամ Բա­դա­սյանն Ազ­գա­յին ար­խի­վի տնօ­րե­նին աշ­խա­տան­քից հե­ռաց­րել է իբր պե­տու­թյա­նը 2016-2018 թթ. հար­կեր չվ­ճա­րե­լու պատ­ճա­ռով։ Մինչ­դեռ նա­խա­րա­րը հարկ չի հա­մա­րել ան­գամ ծա­նո­թա­նալ իր նա­խորդ­նե­րի ո­րո­շում­նե­րին, ո­րոնք փաս­տում են հետևյա­լը. 2016-ին կա­ռա­վա­րու­թյու­նը ո­րո­շել է, որ բո­լոր ՊՈԱԿ-նե­րը պետք է ԱԱՀ վճա­րեն, բայց պե­տու­թյունն ա­վե­լի ուշ է պա­հուս­տա­յին ֆոն­դից գու­մար հատ­կաց­րել, նրանք էլ ու­շա­ցու­մով կա­տա­րել ի­րենց պար­տա­վո­րու­թյու­նը։ Այ­սինքն, խոս­քը բո­լոր ՊՈԱԿ-նե­րի մա­սին է, բայց նա­խա­րա­րի «ցն­ցող» տրա­մա­բա­նու­թյամբ, այդ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի բո­լոր ղե­կա­վար­նե­րը գոր­ծել են ի­րա­վա­կան հար­թու­թյու­նում, բա­ցի Վի­րա­բյա­նից։ ՈՒ­րեմն ո՞րն է միայն Վի­րա­բյա­նին հե­տապն­դե­լու պատ­ճա­ռը։ «Ի­րա­տեսն» այս հարցն ուղ­ղեց Ազ­գա­յին ար­խի­վի տնօ­րե­նին՝ փոր­ձե­լով հաս­կա­նալ, թե ինչ է ի­րա­կա­նում կա­տար­վում։


«Ազն­վո­րեն, որ­քան փոր­ձել եմ հաս­կա­նալ, թե որն է ինձ աշ­խա­տան­քից հե­ռաց­նե­լու պատ­ճա­ռը, չեմ կա­րո­ղա­ցել հաս­կա­նալ։ Միայն ա­սել են, թե ինձ չեն վս­տա­հում»,- ա­սաց ԱՄԱՏՈՒ­ՆԻ ՎԻ­ՐԱ­ԲՅԱ­ՆԸ, իսկ դի­տարկ­մա­նը, թե ո՞րն է չվս­տա­հե­լու հիմ­քը, մեր զրու­ցա­կի­ցը փաս­տեց, որ ան­գամ չվս­տա­հե­լու պատ­ճառ­ներն ի­րեն չեն ա­սել։
Գիտ­նա­կա­նի փո­խանց­մամբ, ար­դեն մի քա­նի օր է, ինչ իր ա­զատ­ման հրա­մա­նը կա, սա­կայն ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար դեռ չեն նշա­նա­կել։ Հար­ցին՝ գու­ցե վե­րա­նա­յե՞ն ո­րո­շու­մը, ի վեր­ջո, ար­խի­վի շուրջ 250 աշ­խա­տա­կից բաց նա­մա­կով դի­մել է վար­չա­պե­տին, Ձեզ էլ եր­կու ա­միս է մնա­ցել, 20 տա­րի ար­խի­վը ղե­կա­վա­րած Վի­րա­բյա­նը դժ­վա­րա­ցավ պա­տաս­խա­նել։ «Չեմ կա­րող ա­սել, նս­տած սպա­սում եմ, թե ով է գա­լիս ինձ փո­խա­րի­նե­լու, որ թղ­թե­րը հանձ­նեմ ու գնամ»։ Վի­րա­վոր­ված չէ՞ կա­ռույ­ցի հիմ­քում կանգ­նած, ար­խի­վի կա­յաց­ման գոր­ծում մեծ լու­մա ու­նե­ցող գիտ­նա­կա­նը, որ կա­ռա­վա­րու­թյունն այս կերպ է ի­րեն ճա­նա­պար­հում։ «Ի­հար­կե, վի­րա­վո­րա­կան է,- ա­սաց,- հատ­կա­պես, որ եր­կու ա­միս է մնա­ցել իմ պաշ­տո­նա­վար­ման ժամ­կե­տը լրա­նա­լուն։ Ի­րենց խնդ­րել եմ, որ համ­բե­րեն եր­կու ա­միս, պատ­վով զի­ջեմ իմ տե­ղը, գնամ»։ Գիտ­նա­կա­նի այս խոս­քե­րը երևի ա­մե­նա­մեծ վի­րա­վո­րան­քը պի­տի լի­նեն ճղ­ճիմ, դի­լե­տանտ, սե­փա­կան բա­րե­կե­ցու­թյու­նից այն կողմ ո­չինչ չտես­նող ղե­կա­վար­նե­րին։


Տն­տե­սա­կան մշա­կու­թա­բան, Ա­մա­տու­նի Վի­րա­բյա­նին շատ վա­ղուց ծա­նոթ ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱ­ԴԱ­ՅԱ­ՆԻ հա­մար ա­նըն­դու­նե­լի է ե­րի­տա­սարդ նա­խա­րա­րի այս­պի­սի պահ­ված­քը. «Չէր կա­րե­լի այդ­պես վար­վել այն մար­դու հետ, ո­րը հրա­պա­րա­կել է բազ­մա­թիվ ար­խի­վա­յին նյու­թեր, այդ թվում «Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը օս­մա­նյան կայս­րու­թյու­նում» ա­կա­նա­տես­նե­րի վկա­յու­թյուն­նե­րի ե­ռա­հա­տոր գիր­քը՝ հա­յե­րեն, ռու­սե­րեն, անգ­լե­րեն: Վի­րա­բյա­նին շատ վա­ղուց եմ ճա­նա­չում, նա, կնե­րեք ար­տա­հայ­տու­թյանս, գոմ հի­շեց­նող այդ հիմ­նար­կը նո­րո­գեց, դարձ­րեց կարևոր կա­ռույց, աշ­խա­տող­նե­րին սկ­սեց մար­դա­վա­րի վճա­րել, հրա­շա­լի պայ­ման­ներ ստեղ­ծեց գիտ­նա­կան­նե­րի, հե­տա­զո­տող­նե­րի հա­մար։ Շնոր­հա­կա­լու­թյան փո­խա­րեն մար­դուն, ո­րի աշ­խա­տան­քա­յին պայ­մա­նագ­րի լու­ծար­մա­նը եր­կու ա­միս է մնա­ցել, հա­նու՞մ են գոր­ծից:- Պա­րոն Դա­դա­յա­նը հա­վե­լեց, որ երբ այս իշ­խա­նու­թյուն­նե­րը կբե­րեն ի­րենց «մար­դուն», այն ժա­մա­նակ հաս­կա­նա­լի կլի­նի, թե ին­չու են այս­պես վար­վել.- «Ինձ շա՜տ հե­տաքր­քիր է, թե ով է այդ մար­դը։ Նա առն­վազն պի­տի լի­նի գի­տու­թյան դոկ­տոր, ո­րին մենք ճա­նա­չում ենք։ Ե­թե ա­ռանց գի­տա­կան կոչ­ման, ի­րենց քայ­լած­նե­րից մե­կին պի­տի բե­րեն, այլ հարց է։ Այս պա­րա­գա­յում ինչ­պես այլ ո­լորտ­նե­րի աշ­խա­տան­քը, ար­խի­վի գոր­ծը նույն­պես տա­պա­լե­լու են»։
Հաշ­վի առ­նե­լով, որ ար­խի­վում բա­վա­կա­նին ու­շագ­րավ նյու­թեր կան մեր պե­տու­թյան, պատ­մու­թյան, տար­բեր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հետ կապ­ված, մտա­վա­խու­թյուն չկա՞, որ դրանք ան­հա­մա­պա­տաս­խան մար­դու ձեռ­քում կհայ­տն­վեն՝ հարց­րինք։ Խա­չա­տուր Դա­դա­յա­նը տե­ղե­կաց­րեց, որ Ցե­ղաս­պա­նու­թյան հետ կապ­ված Վի­րա­բյա­նը պատ­րաստ­վում էր նոր հա­տոր­ներ հրա­պա­րա­կե­լու, ե­թե նրան աշ­խա­տան­քից հե­ռաց­նում են, ար­խի­վի հետ կա­պը կտր­վում է, նա չի կա­րո­ղա­նա­լու դա ա­նել։ «Այս իշ­խա­նու­թյու­նը տա­պա­լե­լու է մի շատ կարևոր գործ. ե­թե քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյու­նը հայ­տա­րա­րում է, թե պատ­րաստ­վում է Թուր­քիա­յի հետ բա­րիդ­րա­ցիա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ կա­ռու­ցե­լու, այս ա­մե­նը լրիվ տե­ղա­վոր­վում է այդ տրա­մա­բա­նու­թյան մեջ։ Վիթ­խա­րի քա­նա­կու­թյամբ ար­խի­վա­յին նյութ կա, իսկ Վի­րա­բյա­նը պատ­րաստ­վում էր դրանք հրա­պա­րա­կե­լու»,- բազ­ման­շա­նակ ակ­նար­կով խոս­քը եզ­րա­փա­կեց տն­տե­սա­կան մշա­կու­թա­բան Խա­չա­տուր Դա­դա­յա­նը։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 14980

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ