Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Տիգրան Համասյան. Թուրքիայի և Ադրբեջանի հակահայկական հռետորաբանությունը ոչ միայն ռասիստական է ու ֆաշիստական, այլև ցույց է տալիս ցեղասպան միտումների տարրերը

Տիգրան Համասյան. Թուրքիայի և Ադրբեջանի հակահայկական հռետորաբանությունը ոչ միայն ռասիստական է ու ֆաշիստական, այլև ցույց է տալիս ցեղասպան միտումների տարրերը
30.09.2020 | 21:38

Դաշնակահար Տիգրան Համասյանը ֆեյսբուքում գրել է.

«Սովորաբար չեմ սիրում քաղաքական որևէ հայտարարություն անել, քանի որ իմ «աշխատանքն» է համախմբել մարդկանց՝ սեր տարածելով երաժշտության միջոցով: Բայց շատ դժվար է լռություն պահպանել, երբ մարդիկ, ում ճանաչում ես, անմեղ, խաղաղ բնակիչներ հարձակումների, հրետակոծման, ռմբակոծման են ենթարկվում Ադրբեջանի լայնամասշտաբ մարտական գործողությունների ընթացքում։
Հենց հիմա Հայաստանը հարձակման է ենթարկվում Թուրքիայի աջակցությունը վայելող Ադրբեջանի կողմից: Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ագրեսիա է սկսել Արցախի նկատմամբ՝ հարվածներ հասցնելով քաղաքացիական բնակչությանը, կրակ բացելով Ստեփանակերտի և այլ շրջանների ուղղությամբ:
Հայաստանը դատապարտում է այս ակտը։ Հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկած է Ադրբեջանի՝ զինվորական և քաղաքական ավտորիտար ռեժիմի վրա՝ Թուրքիայի ռազմական աջակցությամբ, որը 4000 վարձկանների է վարձել (կարծես ցանկանալով կրկնել Հայոց ցեղասպանությունը)։


Այս պասին Արցախի սահմանների ողջ երկայնքով ծանր մարտեր են ընթանում Ադրբեջանի գրոհների պատճառով, որոնք հակասում են Ժնևի կոնվենցիային։
Թուրքիայի և Ադրբեջանի հակահայկական հռետորաբանությունը ոչ միայն ռասիստական է ու ֆաշիստական, այլև ցույց է տալիս ցեղասպան միտումների տարրերը»:

Դիտվել է՝ 1921

Մեկնաբանություններ