Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Մայք Պոմպեո. Հակամարտությունը չպետք է միջազգային բնույթ ստանա

Մայք Պոմպեո. Հակամարտությունը չպետք է միջազգային բնույթ ստանա
03.10.2020 | 13:01

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ուրբաթ օրը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հույս է հայտնել, որ Գազիանթեփով Ադրբեջան ուղարկված սիրիացի իսլամիստների մասին տվյալները սխալ կլինեն։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, թե Ֆրանսիան տեղեկատվություն ունի, որը ցույց է տալիս, որ ջիհադիստական խմբավորումների սիրիացի գրոհայիններն անցել են Գազիանթեփ (քաղաք Թուրքիայի հարավ-արևելքում, նախկին Այնթապը)՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմի թատերաբեմ հասնելու համար: Ելիսեյան պալատի ղեկավարը պնդել է, որ այդտեղ տեղեկությունները «հատաստված փաստեր են»։ Մակրոնի խոսքերով` Ռուսաստանը նույնպես այդ մասին տեղեկատվություն ունի:
«Ես նույնպես տեսել եմ այդ տվյալները, իրականում սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել այս պահին։ Հույս ունեմ, որ սա այդ դեպքը չէ։ Մենք տեսել ենք, թե ինչպես են սիրիացի զինյալներին Սիրիայից տեղափոխում Լիբիա: Դա էլ ավելի շատ անկայունության, ցնցումների, մարտերի տեղիք տվեց և քիչ խաղաղության։ Կարծում եմ՝ նույնը կլինի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում։ Այնպես որ, ես հույս ունեմ, որ այդ տվյալները իրականությանը չեն համապատասխանի»,- ասել է Մայք Պոմպեոն: Նա հիշեցրել է, որ խոսքը երկարամյա հակամարտության մասին է, և «երբ լարվածությունը սրվում է, երրորդ երկրները ռազմամթերք են տրամադրում, սպառազինություն, իրավիճակը բարդանում է, մեծացնում մարդկային զոհերի վտանգը և նվազեցնում խաղաղության հնարավորությունը»։
Հինգշաբշաբթի օրը Fox News-ին տված հարցազրույցում պետքարտուղարը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում շարունակվող լայնածավալ գործողություններին, հայտարարել է, որ հակամարտությունը չպետք է միջազգային բնույթ ստանա, և որ կողմնակի ուժերը պետք է հեռու մնան։ «Հուսով ենք՝ առաջիկա օրերին նրանք կհամոզվեն, որ անհնար է ռազմական ճանապարհով կարգավորել էթնիկ ու քաղաքական հակամարտությունները, իսկ երրորդ երկրների միջամտությունը միայն կխորացնի խնդիրը», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Այսօր հայտնի դարձավ նաև, որ Պետական դեպարտամենտի Եվրոպական և Եվրասիական վարչության ղեկավար, դեսպան Ֆիլիպ Ռիքերը հոկտեմբերի 3-5-ը կայցելի Ստամբուլ և Անկարա: Նա թուրք պաշտոնյաների հետ քննարկելու է երկու երկրների համագործակցությունը զարգացնելու հնարավորությունը և իրավիճակը Միջերկրականում ու Կովկասում:

Դիտվել է՝ 1421

Մեկնաբանություններ