ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը շաբաթ այց կկատարի Թուրքիա՝ թուրք գործընկերների հետ ի թիվս այլ հարցերի նաև «Կովկասում տիրող իրավիճակը» քննարկելու համար՝ հայտնել է Պետդեպի մամուլի ծառայությունը: Հոկտեմբերի 3- 5-ը Պետդեպարտամենտի աշխատակիցը կայցելի Անկարա և Ստամբուլ:
«Ռիկերը կհանդիպի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ում իր դաշնակցի միջև հարաբերությունների զարգացման, Արևելյան Միջերկրականում և Կովկասում տիրող իրավիճակի քննարկման համար»,- նշվում է մամուլի ասուլիսում: