«Թեհրանը անթույլատրելի է համարում իր տարածքի ուղղությամբ իրականացված ցանկացած հարձակում, որ կատարվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցների կողմից», - այսօր Թեհրանում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն։
«Մենք հայտարարում ենք, որ ցանկացած հարձակում մեր երկրի տարածքների ուղղությամբ անընդունելի է և լրջորեն զգուշացնում ենք, որ հակամարտության բոլոր կողմերը անհրաժեշտ զգուշավորություն ցուցաբերեն այս հարցում»՝ ասել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը՝ կոչ անելով Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել կրակն ու հարցերը լուծել երկխոսության միջոցով։