Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Սալոմե Զուրաբիշվիլի. Վրաստանը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին դադարեցնել կրակը և վերադառնալ երկխոսության

Սալոմե Զուրաբիշվիլի. Վրաստանը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին դադարեցնել կրակը և վերադառնալ երկխոսության
03.10.2020 | 21:57

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է անում Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին վերադառնալ երկխոսության և քայլեր ձեռնարկել իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ:

«Ցանկանում եմ մեր երկու բարեկամ և հարևան երկրների նախագահներին և իշխանություններին կոչ անել հնարավորինս շուտ վերսկսել երկխոսությունը», - հայտարարել է Զուրաբիշվիլին Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո: Նա կողմերին կոչ է անում քայլեր ձեռնարկել դեէսկալացման և հրադադարի ռեժիմի հաստատման ուղղությամբ: Զուրաբիշվիլին նշել է, որ Թբիլիսին կարող է լինել այն վայրը, որտեղ կողմերի միջև բանակցություններ կարող են տեղի ունենալ: Վրաստանի նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության վերադարձը բոլոր երեք երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ընդհանուր շահն է:


Զուրաբիշվիլին Եվրամիությանը կոչ է արել ամեն ջանք գործադրել իրավիճակը լիցքաթափելու համար:

Դիտվել է՝ 844

Մեկնաբանություններ