Անկարան պատասխանատու է սիրիա-թուրքական սահմանով ահաբեկիչների հեշտ տեղաշարժի համար, իսկ Սիրիայից Լեռնային Ղարաբաղ գրոհայինների տեղափոխման հաղորդագրությունները պահանջում են միջազգային արձագանք: Այս մասին հայտարարել է Մոսկվայում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադը:
Նրա խոսքով՝ գրոհայիններին Ղարաբաղ տեղափոխելու տեղեկությունը հաստատում է Դամասկոսի կողմից կրկնվող նախազգուշացումների ճիշտությունը, որ Սիրիան չի լինի այնտեղ ուղարկված ահաբեկչական խմբավորումների վերջնակետը, որոնք իրավիճակն ապակայունացնում են արդեն 9 տարի: Գրոհայինները սպառնում են տարածաշրջանային և միջազգային խաղաղությանը և անվտանգությանը, հայտարարել է Ռիադ Հադադը «Интерфакс»-ին հարցազրույցում: Սիրիան վերստին ընդգծում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և թուրքական օկուպացիոն ուժերի գլխավորությամբ նրա մանիպուլյատորներին հակազդելու անհրաժեշտությունը: Նրանք պատասխանատու են սիրիա-թուրքական սահմաններով ահաբեկիչների հեշտ տեղաշարժի համար: