ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Կիպրոսի Եկեղեցին և ժողովուրդն այս դժվարին պահին կանգնած են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին

Կիպրոսի Եկեղեցին և ժողովուրդն այս դժվարին պահին կանգնած են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին
04.10.2020 | 21:12

Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդը նամակ է ուղղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ խորը վշտակցություն հայտնելով տարածաշրջանում մարդկային կյանքերի ողբերգական կորստի կապակցությամբ:

«Կիպրոսի Եկեղեցին խստորեն դատապարտում է մարդու հիմնարար և վեհ սկզբունքների արժեքների դեմ ուղղված բռնության և ահաբեկչության ցանկացած դրսևորում: Կիպրոսի Եկեղեցին և ժողովուրդն այս դժվարին պահին կանգնած են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին։ Մենք անձնապես ուղերձով կդիմենք մեր կառավարությանը՝ հանուն տարածաշրջանում խաղաղության անհապաղ դիվանագիտական ջանքեր ձեռնարկելու հորդորով»:

Դիտվել է՝ 2001

Մեկնաբանություններ