Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Ալիևը Մակրոնից պահանջում է ներողություն խնդրել

Ալիևը Մակրոնից պահանջում է ներողություն խնդրել
05.10.2020 | 12:31

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին խիստ վրդովեցրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, որ սիրիացի հարյուրավոր վարձկաններ Թուրքիայի նախաձեռնությամբ տեղափոխվել են Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ կռվելու համար: Անկարան և Բաքուն կտրականապես հերքում են այդ լուրը, մինդեռ, Ֆրանսիան և Ռուսաստանը պաշտոնական մակարդակով նշել են, որ ունեն ղարաբաղյան պատերազմում ջիհադականների մասնակցությունն ապացուցող տեղեկություններ: Իլհամ Ալիևը նույնիսկ պահանջում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնապես ներողություն խնդրի ջիհադականների խնդիրն Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապելու համար: Սրտնեղած Ալիևը բողոքել է Al Arabiya հեռուստակայանին հարցազրույցում:


Ֆրանսիայի նախագահը ջիհադականների թեման արծարծել է Բրյուսելում ԵՄ գագաթաժողովում, որտեղ ասել է, որ 300 իսլամիստներ՝ թուրքերի դրդմամբ և ֆինանսավորմամբ, Սիրիայից տեղափոխվել են Գազիանթեփ, որտեղից էլ մեկնել են Ադրբեջան ու միացել այդ երկրի բանակին: «Դա հաստատված փաստ է, նրանց ինքնությունը հայտնի է, նրանք կապ ունեն «Իսլամական պետություն» կազմակերպության հետ», - հոկտեմբերի 2-ին ասել է Էմանուել Մակրոնը և ընդգծել, որ այդ նախաձեռնությամբ Անկարան հատել է «կարմիր գիծը», և դա պետք է դատապարտվի ՆԱՏՕ-ի կողմից: «Մենք վարձկաններ չունենք, մենք ունենք 100-հազարանոց բանակ»,- ասել է Ալիևն Al Arabiya-ի թղթակցին: Նա չի հայտնել, թե Ֆրանսիայի նկատմամբ ինչ պատժիչ քայլեր կձեռնարկի, եթե Մակրոնը չարձագանքի ներողություն խնդրելու պահանջին: Ալիևը, չնշելով որևէ պետության անուն, ասել է նաև, որ եթե այսօր ստեղծվեր միջնորդություն իրականացնող միջազգային ատյան, կունենար բոլորովին այլ կառուցվածք և կազմ: Ալիևի այդ ակնարկը հասցեագրված է Ֆրանսիային, որը, Բաքվի և Անկարայի համոզմամբ, կողմնակալ է Ղարաբաղի հարցում:


Էմանուել Մակրոնը, Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը, միջազգային բոլոր հիմնական դերակատարները՝ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն միանշանակ պնդում են, որ Հայաստանին և Ադրբեջանին այդքան ցավ պատճառած երկարատև արյունալի հակամարտությունը պետք է կարգավորել միջազգային համայնքի կողմից ճանաչում ստացած միակ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:


Երեկ Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցից, Եվրոպական խորհրդի փոխնախագահ Ժոզեպ Բորելը հայտնել է՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ զրույցներում ընդգծել է, որ խաղաղ բնակչության կորուստն անընդունելի է, և հստակ ասել է, որ հարկ է անհապաղ դադարեցնել կրակն ու հնարավորինս արագ բանակցել՝ Մինսկի խմբի միջնորդությամբ:

Դիտվել է՝ 1534

Մեկնաբանություններ