Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
06.10.2020 | 00:01

Լիա­ռատ աչ­քով փա­ռա­վո­րի՛ր Տի­րո­ջը և նրա հա­մար մի՛ պա­կա­սեց­րու քո ձեռ­քի պտու­ղը։ Քո դեմ­քը թող զվարթ լի­նի ա­մեն տե­սակ պտուղ և ըն­ծա մա­տու­ցե­լիս, և ու­րա­խու­թ­յա՛մբ ըն­ծա­յիր տա­սա­նոր­դը։ Բարձ­ր­յա­լին տու՛ր ըստ նրա տված­նե­րի և լիա­ռատ աչ­քով տու՛ր քո ձեռ­քի բա­րիք­նե­րից, քան­զի Տե­րը հա­տու­ցող է և յոթ­նա­պա­տիկ կհա­տու­ցի քեզ։ Մի՛ տուր կա­շառ­քի նման, քան­զի այն ըն­դու­նե­լի չի լի­նի։


Սի­րա­քի ի­մաս­տու­թ­յու­նը 32. 10-14

Դիտվել է՝ 4110

Մեկնաբանություններ