ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Արծրուն Հովհաննիսյան. Երեկ Ադրբեջանի զինվորները խուճապահար փախչում էին Մատաղիսից, նույնը տեղի է ունեցել հարավային ուղղությամբ

Արծրուն Հովհաննիսյան. Երեկ Ադրբեջանի զինվորները խուճապահար փախչում էին Մատաղիսից, նույնը տեղի է ունեցել հարավային ուղղությամբ
06.10.2020 | 16:41

Երեկ ցուցադրեցինք տեսանյութ, որ Արդբեջանի զինվորները խուճապահար փախչում էին Մատաղիսից, այսօր էլ է նույն բանը պատահել, սակայն հարավային ուղղությամբ, միայն այն տարբերությամբ, որ այս պահին տեսանյութ չունենք հարավից՝ ցույց տալու՝ երեկ հայկական միասնական տեղեկատվական հարթակում ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:


Անդրադառնալով վարչապետի մարտակոչին, որ պետք է մեկ տարվա զինծառայությունից զորացրվածները կամավորագրվեն, Հովհաննիսյանն ասաց. «Մարտակոչը հստակ մեսիջներ ու ասելիք ուներ, մենք հայտարարել ենք լիարժեք զորահավաք և դա բնականոն պրոցես է այս բավականին բարդ և ծանր մարտական գործողությունների պարագայում»:
Հարցին՝ երեկ հայտնեցին Գյանջայի ռազմական օդանավակայանի հօդս ցնդելու մասին, այսօր ի՞նչ օբյեկտներ են հօդս ցնդել, Հովհաննիսյանը նշեց. «Անկեղծ ասած միշտ չէ, որ բոլոր հօդս ցնդված նշանակետերի ու թիրախների անունները նշում ենք, բայց էնպես էլ չի, որ դրանք չեն իրականացվում: Միշտ չէ, որ մարտական գործողությունների այս կամ այն մանրամասն տեղին է հայտնել, միշտ չէ, որ այդ որոշակի առանձին լուրերը, որ հայտնում ենք ստատիկ բնույթ ունեն, դրանք արագ փոփոխվում են, իրավիճակները շատ սուր դինամիկ զարգացման մեջ են, այնպես որ սպասեք լավ լուրերի, միևնույնն է հաղթելու ենք»:

Դիտվել է՝ 1290

Մեկնաբանություններ