Մոսկվան կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին դադարեցնել կրակն ու նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք նախկինի պես ծայրահեղ մտահոգություն ենք հայտնում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ և կարծում ենք, որ կողմերը պարտավոր են դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա: