Լեհաստանի Սեյմի պատգամավոր Մարթա Կուբիակը հայտնել է, որ իր մեկ ամսվա աշխատավարձը կուղղվի ղարաբաղյան հակամարտության գոտում հարձակումների ենթարկվող մարդկանց համար առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելուն: «Հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները և ադրբեջանական շարունակական հարձակումները, այդ թվում և քաղաքացիական խմբերի վրա, որտեղ նաև փոքր լեհական համայնք է ապրում, որպես արտասահմանում բնակվող լեհերի հետ կապի հարցերով հանձնաժողովի անդամ, պարտավորվում եմ նվիրաբերել Լեհաստանի խորհրդարանի սեպտեմբեր ամսվա աշխատավարձը առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու համար, որոնք կհասնի մարտերի գոտում գտնվող կարիքավոր մարդկանց»,- գրել է լեհ պատգամավորը: