Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

ԵԽԽՎ-ում քննադատել են ԼՂ վերաբերյալ Թուրքիայի հրահրող հռետորաբանությունը

ԵԽԽՎ-ում քննադատել են ԼՂ վերաբերյալ Թուրքիայի հրահրող հռետորաբանությունը
06.10.2020 | 22:23

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում քննադատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Թուրքիայի հրահրող հռետորաբանությունը և Անկարային կոչ արել դադարեցնել նման գործողությունները:

Հանձնաժողովի նախագահ Միքայել Օստրուպ Յենսենի հայտարարել է. «Ես ևս մեկ անգամ հիշեցնում եմ, որ դառնալով Եվրոպայի խորհրդի անդամ, Հայաստանն ու Ադրբեջանը ստանձնել են պարտավորություն` իրենց վեճերը լուծել խաղաղ ճանապարհով: Այդ պարտավորությունը, որը դրված է բոլոր անդամ-պետությունների վրա, նաև նշանակում է, որ բոլոր անդամ-պետությունները պետք է զերծ մնան ցանկացած գործողություններից, որոնք դրդում են պատերազմող պետություններին` վեճերը լուծել ուժի միջոցով»,- ասված է հայտարարությունում:


Հանձնաժողովի անդամները քննադատել են Թուրքիայի հրահրող հռետորաբանությունը, կոչ արել անհապաղ դադարեցնել հակամարտությունում ուղիղ մասնակցությունը: Յենսենը նշել է, որ վշտով ու տխրությամբ է ընդունել ռազմական գործողությունների հետևանքով զոհված ինչպես քաղաքացիական անձանց, այնպես էլ զինվորականների մասին հաղորդագրությունները: «Այդ ռազմական գործողությունները արագորեն վերաճում են լայնամասշտաբ պատերազմի, որը լրջորեն սպառնում է տարածաշրջանի կայունությանը»,- ասված է Յենսենի հայտարարությունում: Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ խնդրի խաղաղ լուծումն այլընտրանք չունի:

Դիտվել է՝ 1511

Մեկնաբանություններ