«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Եվրահանձնաժողովը Թուրքիային կարմիր քարտ է ցույց տվել

Եվրահանձնաժողովը Թուրքիային կարմիր քարտ է ցույց տվել
07.10.2020 | 16:56

Եվրահանձնաժողովը հերթական անգամ առարկություն է ներկայացրել Թուրքիայի՝ ԵՄ անդամ դառնալու առաջարկի դեմ։ Իր ամենամյա զեկույցում, որը հրապարակվել է երեքշաբթի, հանձնաժողովը ներկայացրել է գործոնների լայն շրջանակ, որոնց համաձայն՝ Անկարայի անդամակցությունը Եվրամիությանն այս պահին տեղին չեն:


Ինչպես նշում է International Business Times-ը, Եվրահանձնաժողովը ԼՂ-ում պատերազմի բորբոքման ֆոնին «կարմիր քարտ» է ցույց տվել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը․ ԵՄ գործադիր իշխանությունը զեկույցում հայտարարել է, որ Անկարան չի կարողացել աջակցել ժողովրդավարությանը, ապահովել դատական համակարգի անկախությունը, նպաստել տնտեսական աճին, պայքարել կոռուպցիայի դեմ և ապակենտրոնացնել իշխանությունը: «ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները փաստացի փակուղի են մտել»,- ասվում է զեկույցում:
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև մոլեգնող հակամարտությանը թուրքական կողմի պատերազմը շարունակելու կոչերը նույնպես կխոչընդոտի ապագայում Անկարայի ջանքերին:


Եվրահանձնաժողովը նաև նշել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2016-ի տապալված հեղաշրջումից հետո քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներին դաժան ճնշումների է ենթարկում։ «Թուրքիան շարունակում է ավելի ու ավելի հեռանալ Եվրամիությունից՝ լրջորեն նահանջելով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, դատական համակարգի հիմնական իրավունքներն ու անկախությունը։ Իրավունքի գերակայության, հիմնական իրավունքների և դատական համակարգի շարունակվող բացասական փոփոխությունների վերաբերյալ ԵՄ-ի լուրջ մտավախությունները պատշաճ կերպով չեն դիտարկվել Թուրքիայի կողմից»,- ասվում է զեկույցում։

Դիտվել է՝ 1262

Մեկնաբանություններ