ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը Եվրախորհրդարանում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում բանակցությունների վերսկսման համար Հայաստանին Ադրբեջանի ներկայացրած պահանջները դժվար իրագործելի են:
«Ինձ նաև Ադրբեջանի աԱԳ նախարարի հետ զրույցի ընթացքում ասվածն է շատ անհանգստացնում: Նա նշել է, որ մարտերը շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը Ղարաբաղից դուրս գալու կոնկրետ ժամանակացույցին չի համաձայնել: Բանակցությունների վերսկսման համար այս պայմանը շատ բարդ է, և իրավիճակն ամեն օր վատանում է»,- նշել է Բորելը: Նա չափազանց անհանգստացած է որ «Թուրքիան լիարժեք աջակցում է Բաքվին»:
Եվրախորհրդարանը հոկտեմբերի 7-ի լիագումար նիստում քննարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերսկսված ռազմական բախումների հարցը: Օրակարգում է «ռազմական բախումների վերսկսումը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ: