Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը ասել է, որ վաղը Ժնևում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին նվիրված բանակցություններ կկայանան, որոնց մասնակցելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները։ Reuters-ի փոխանցմամբ, դիմելով Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին, Լե Դրիանը նշել է, որ ժնևյան բանակցություններից հետո գալիք երկուշաբթի դիվանագիտական խորհրդակցությունների ևս մեկ փուլ կկայանա Մոսկվայում։ Բանակցությունների նպատակը «առանց նախապայմանների երկխոսության մեկնարկն է»։