ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Նիկոլ Փաշինյան. Միջազգային հանրությունը պետք է վճռական քայլ անի ու ճանաչի ԼՂ անկախությունը

Նիկոլ Փաշինյան. Միջազգային հանրությունը պետք է վճռական քայլ անի ու ճանաչի ԼՂ անկախությունը
08.10.2020 | 12:42

Միջազգային հանրությունն այս իրավիճակում պետք է վճռական քայլ անի ու ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, Euronews -ին հարցրազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետը։ Նա նշել է, որ Արցախի հայությունը հենց հիմա գտնվում է գոյութենական սպառնալիքի ներքո, Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ենթարկվում են անընդհատ հրթիռային հարվածների։ Փաշինյանը հայտնել է նաև կրակը դադարեցնելու՝ հայկական կողմի պատրաստակամության մասին։


«Հասկանո՞ւմ եք, սա չի նշանակում, որ մենք կանգնենք, գան և մեր ժողովրդին ցեղասպանության ենթարկեն: Մենք ոչ մեկի վրա չենք հարձակվել: Մեր գործողությունները և Ղարաբաղի գործողությունը բացարձակապես ինքնապաշտպանական են», - ասել է ՀՀ վարչապետը։ Փաշինյանն Ադրբեջանին մեղադրել է Արցախի դեմ պատերազմ սկսելու, իսկ Թուրքիային՝ մասնակցության համար՝ ընդգծելով՝ հայկական կողմը Լեռնային Ղարաբաղի հարցում ոչ թե ռազմական, այլ քաղաքական խնդիր ունի լուծելու։ «Ադրբեջանն է տարիներ շարունակ սպառնացել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով կլուծի, իսկ հայկական կողմի համար միշտ խաղաղությունն է եղել գլխավոր նպատակը», - ասել է Փաշինյանը։ «Այդտեղ ոչ մի գաղտնիք չկա: Եկեք հրապարակայնորեն վերլուծենք Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարությունները, եկեք հրապարակայնորեն վերլուծենք՝ իսկ ինչո՞ւ պետք է ահաբեկիչները բերվեին Ադրբեջան, շփման գոտի: Որևէ ուրիշ նպատակով կարո՞ղ են ահաբեկիչները հավաքագրվել որևէ այլ երկրում և բերվել սեփական երկիր, եթե այդ երկիրը ռազմական ագրեսիա չի պատրաստում», - ասել է ՀՀ վարչապետը։
Euronews-ի եթերում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայկական կողմին է մեղադրել նախահարձակ լինելու ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները տապալելու համար։ Նա շեշտել է, որ Հայաստանի նախորդ իշխանությունների հետ բանակցությունները կառուցողական են եղել։


Ըստ Ադրբեջանի նախագահի, ՀՀ Նիկոլ Փաշինյանն իր հետ հանդիպումներում հայտարարել է, որ հայկական կողմը չի պատրաստվում տարածքներ վերադարձնել։
Ադրբեջանի նախագահը բանակցային սեղան վերադառնալու՝ նախապայմանն է ներկայացրել։ ՙՀայաստանի կառավարությունը պետք է փոխի իր մոտեցումը, պետք է հրաժարվի առավելապաշտական դիրքորոշումից, պետք է դադարի ասել, որ Ղարաբաղը Հայաստան է, որովհետև դա ճիշտ չէ, և դա կործանում է բանակցային գործընթացը։ Եվ այդ դեպքում, իհարկե, մենք կվերադռանանք բանակցային սեղանի շուրջ», - ասել է Ալիևը։
Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել և չի լինի Ադրբեջանի կազմում։ Այս մասին էլ Հայաստանի վարչապետը հայտարարել է ռուսական ՌԲԿ-ին հարցազրույցում՝ անդրադառնալով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հրթիռակոծությանը։ «Դա արդեն իսկ բացառվում է։ 100 տոկոս: Եվ դա ապացուցվում է Ադրբեջանի գործողություններով», - ասել է Փաշինյանը:


Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչող պնդումներին, թե իբր ռազմաճակատում ադրբեջանական կողմը հաջողություններ է գրանցել, շփման գծում մի քանի գյուղեր գրավելով, վարչապետը հայտարարել է՝ իր տեղեկություններով՝ այս պահին դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը։

Դիտվել է՝ 1807

Մեկնաբանություններ