Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Մաասը խոր մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության աճի առնչությամբ և ընդգծել, որ խնդրի լուծման համար քաղաքական երկխոսություն է անհրաժեշտ: