ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսել են

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսել են
11.10.2020 | 19:55

Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ում աղբյուրը:
Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը: «Մեր նախարարը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ, նա խնդրել է Հայաստանին նախազգուշացնել, որ հավատարիմ մնա կրակի դադարեցման ռեժիմին»,- աղբյուրի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։


ՌԴ ԱԳՆ-ն Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցի մասին, որ կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ հաղորդել է, որ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի շուրջ: «Նշվել է հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարության բոլոր դրույթների անվերահապահ իրականացման անհրաժեշտությունը»,- ասվում է ռուսաստանյան ԱԳՆ-ի հաղորդագրությունում:


Ռուսական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու ակտիվ միջնորդական ջանքերը` ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնելուն՝ «հաշվի առնելով Մոսկովյան հայտարարության դրույթները»։

Դիտվել է՝ 1645

Մեկնաբանություններ