Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումը, որի շուրջ համաձայնություն էին ձեռք բերել հակամարտության երկու կողմերը Մոսկվայում կայացած բանակցություններում, «ծայրաստիճան անհանգստություն» է առաջացնում Եվրամիությունում:
«Մենք ծայրաստիճան անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների շարունակման մասին հաղորդագրություններով, հատկապես՝ քաղաքացիական օբյեկտների դեմ հարվածների մասին, որոնք հանգեցնում են քաղաքացիական զոհերի», - ասել է ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը: - ԵՄ 27 երկրները բոլոր կողմերին կոչ են անում հետևել զինադադարի համաձայնագրին»: Բորելը հակամարտող կողմերին կոչ է արել «անհապաղ սկսել իրական բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո» (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ):