ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Հայաստան։ Նա հանդիպումներ կունենա ՀՀ իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների դեսպանների հետ։               
 

Սերգեյ Լավրով. Կրակի դադարեցման նկատմամբ հսկողությունը չափազանց կարևոր ու առանցքային է

Սերգեյ Լավրով. Կրակի դադարեցման նկատմամբ հսկողությունը չափազանց կարևոր ու առանցքային է
12.10.2020 | 22:46

Հայաստանը եղել ու շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ բանակցությունների ճանապարհով։ Եվ այդ ուղղությամբ Հայաստանը ջանքեր կներդնի՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել վերահսկողության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա հասնել կրակի դադարեցմանը։ Միայն կրակի դադարեցման ռեժիմի լիարժեք հաստատման դեպքում մենք կարող ենք բոլոր հարցերում արդյունավետ առաջ շարժվել»,- ասաց Մնացականյանը։ Հայաստանն ու Արցախը, նրա խոսքով, միշտ կողմ են արտահայտվել վերահսկողության մեխանիզմների ներդրմանը, Արդբեջանն է դրանք մերժել։
«Ես ևս պնդում եմ, որ կրակի դադարեցման նկատմամբ հսկողությունը չափազանց կարևոր ու առանցքային է»,-ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։


«Նախագահ Պուտինի՝ Բաքվի ու Երևանի գործընկերների հետ հեռախոսային խոսակցությունների ժամանակ շոշափվել է նաև վերահսկողության մեխանիզմների հարցը, թե ինչպես է հնարավոր վերահսկել կրակի սպասվող դադարեցումը։ Ինչպես դուք գիտեք, մեր համատեղ հայտարարությունում նշվում է, որ վերահսկողության մեխանիզմի ու կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։ Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ու դրա շուրջ ստեղծված սուր իրավիճակը, հաշվի առնելով գերիների, դիերի փոխանակման հարցը, չի կարելի ձգձգել այդ մեխանիզմների մշակման հարցը։ Այդ ուղղությամբ աշխատանք ներկայում տարվում է, Ռուսաստանի Դաշնությունը դրան մասնակցում է, համանախագահներն են ներգործություն ունենում»,- ասաց Լավրովը։

Դիտվել է՝ 865

Մեկնաբանություններ