Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԼՂ հակամարտությանը խառնվելն Էրդողանի նեոօսմանյան ռազմավարության հերթական փուլն է

ԼՂ հակամարտությանը խառնվելն Էրդողանի նեոօսմանյան ռազմավարության հերթական փուլն է
13.10.2020 | 14:18

Լեռնային Ղարաբաղում բախումների վերսկսումից հետո միջազգային հանրությունը փորձում է գուշակել Թուրքիայի ձգտումներն այս հակամարտությունում, որում մինչև վերջին ժամանակներն Անկարան զուսպ դիրքորոշում ուներ: 2019-ի վերջին 2020-ի սկզբին Լիբիայում միջամտությունը, Արևելյան Միջերկրականում ռեսուրսների հետախուզումը՝ չնայած Հունաստանի և ՆԱՏՕ-ի այլ երկրների հետ հարաբերությունների լարվածության ռիսկին, գրեթե անթաքույց աջակցությունը Բաքվին, այս ամենը Թուրքիայի՝ էներգետիկ անկախության հասնելու և ուժերը հաստատելու գլոբալ ռազմավարության մասն են, գրում է ֆրանսիական Atlántico-ն:


«Թուրքիայի՝ մի քանի տարի շարունակ նկատվող դիվանագիտական և ռազմական գերակտիվությունն օսմանյան խալիֆայությունը վերստեղծելու Էրդողանի ձգտման անմիջական արտացոլումն է: Էրդողանը ներկայանում է որպես Աթաթուրքի հակապատկերը, որ ձգտում էր երկիրը վերածել ժամանակակից ազգի: Նախագահը երկրի հզորությունը դիտարկում է բացառապես ազգի առաքելական գաղափարի միջոցով, որը պետք է իր ետևից տանի արաբա-մուսուլմանական սունիական աշխարհը»,-գրում է պարբերականը: Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի միջամտությունն այդ երկրի գլոբալ ռազմավարության վերջին արտացոլումն է: Ադրբեջանին հատկացված քաղաքական և ռազմական օգնությունը համընկնում է թուրք ուլտրաազգայնականների՝ բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին մի պետության ներքո միավորելու գաղափարի հետ: Այդ ժողովուրդներն այսօր ապրում են Կովկասի և Միջին Ասիայի նախկին խորհրդային շատ հանրապետություններում: Նրանց են պատկանում նաև ադրբեջանցիները, որոնք ապրում են Ադրբեջանում և Իրանում: Պանթյուրքերն այդ լայն էթնիկ լեզվային կայսրությունն անվանում են Թուրան: Այս բոլոր աշխարհաքաղաքական և մշակութային իրադարձությունների պատճառով Իրանն անհանգստությամբ է հետևում դեպի իր սահմանները թուրքական ընդլայնմանը: Պաշտոնապես Իրանը չեզոք է Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ, սակայն ոչ պաշտոնապես այն ավելի մոտ է Երևանին և լոգիստիկ աջակցություն է ցուցաբերում:


Թեհրանը պաբերաբար կոչ է անում դադարեցնել մարտական գործողությունները և սպառնում է Թուրքիային պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե նա չդադարի իր սահմաններին մոտ ուղարկել արտասահմանցի գրոհայիններին, «ահաբեկիչներին, որոնցով «Իսլամական պետությունը» կռվում էր Սիրիայում»: Ընդհանուր առմամբ, Իրանը դժվար իրավիճակում է հայտնվել իր ադրբեջանական փոքրամասնության պատճառով, որն աջակցում է Բաքվին:

Դիտվել է՝ 1501

Մեկնաբանություններ