Աթենքը վերստին քննադատել է Թուրքիային, և պնդել, թե Անկարան երկխոսության փոխարեն նախընտրում է էլ ավելի «թեժացնել լարվածությունը»։
Հունաստանի և Կանադայի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսում Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը ասել է. «Երեկ, հայտարարելով, թե հետազոտական աշխատանքներ է սկսում մեր սահմաններից ընդամենը 6 մղոն հեռավորության վրա, Թուրքիայի ղեկավարությունը ցույց տվեց, որ վստահելի գործընկեր չէ»։