Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

The Wall Street Journal պարբերականն անդրադարձել է Ադրբեջանի կողմից կռվող սիրիացի վարձկաններին

The Wall Street Journal պարբերականն անդրադարձել է Ադրբեջանի կողմից կռվող սիրիացի վարձկաններին
14.10.2020 | 13:08

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականը գրում է, որ Թուրքիայի հետ անմիջական առնչություն ունեցող սիրիացի հարյուրավոր ահաբեկիչներ կռվում են ընդդեմ Լեռնային Ղարաբաղի:


«Սիրիացի հարյուրավոր վարձկաններ, որ անմիջական կապ ունեն Թուրքիայի հետ, մասնակցում են Լեռնային Ղարաբաղում ծավալված ռազմական գործողություններին»,- գրում է աղբյուրն ու հավելում՝ հարյուրավոր վարձկաններ էլ դեռ առաջիկայում կուղարկվեն Ադրբեջան:
Նշյալ տեղեկությունը սիրացի ահաբեկիչների հետ անմիջական կապ ունեցող առնվազն երկու աղբյուր է հաստատել:


Պարբերականի ունեցած տեղեկություններով՝ Թուրքիան վարձկանների հավաքագրմամբ դեռևս հուլիսից է զբաղվում, իսկ արդեն սեպտեմբերի կեսերին հանձն է առել նրանց Ադրբեջան տեղափոխելու գործընթացը:
The Wall Street Journal-ը, հաղում անելով սիրիական աղբյուրներին, գրում է նաև, որ վարձկանները «ծառայություն մատուցելու» դիմաց ամսական 2 հազար դոլար են ստանում:

Դիտվել է՝ 2272

Մեկնաբանություններ