ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ՊՆ նախարարներ Դավիթ Տոնոյանի և Զաքիր Հասանովի հետ ու կոչ արել ամբողջ ծավալով իրականացնել Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի հարցով ստանձնած պարտավորությունները՝ հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Բանակցությունների ընթացքում ՌԴ ՊՆ նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն գործընկերներին կոչ է արել ամբողջ ծավալով իրականացնել ադրբեջանական և հայկական կողմի պարտավորությունները՝ Մոսկվայի հոկտեմբերի 10-ի համաձայնություններին համապատասխան», - ասվում է հաղորդագրությունում: