Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Քերի Քավանո. ԼՂ հակամարտության հարցում համաձայնության հասնել կողմերը կարող են, բայց հասարակություններին պետք է նախապատրաստեն

Քերի Քավանո. ԼՂ հակամարտության հարցում համաձայնության հասնել կողմերը կարող են, բայց հասարակություններին պետք է նախապատրաստեն
14.10.2020 | 15:08

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի և կարող է կարգավորվել միայն բանակցությունների ճանապարհով, ТАСС-ի թղթակցին ասել է 1999-2001-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Քերի Քավանոն:


«Ռազմական գործողությունները որևէ մեկի շահերից չեն բխում: Հակամարտության լուծումը հնարավոր է միակ բանակցությունների միջոցով, դա բարդ ճանապարհ է»:
Քավանոն կարծում է, որ կողմերը համաձայնության, ի վերջո, կարող են հասնել:
«Բայց դրա համար կողմերը պետք է բանակցելու պատրաստակամություն հայտնեն և իրենց հասարակական կարծիքը նախապատրաստեն նման որոշում ընդունելուն: Ռազմական գործողությունների պայմաններում դրան հասնելը շատ դժվար է»,- նշել է նա: Քավանոն գտնում է, որ համակարտության կարգավորման համար Մինսկի խմբի համանախագահության կողմից գործադրվող ջանքերն, ինչպես նախկինում, անհրաժեշտ են: «Ես գիտեմ, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հաստատել են իրենց հավատարմությունը Մինսկի խմբի հանախագահության ձևաչափին: Կարծում եմ՝ նրանք կշարունակեն աշխատել այդ ձևաչափով, իսկ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան կնպաստեն այդ գործընթացին: Իհարկե, երբ հակամարտության մասնակիցները վերադառնան բանակցությունների, կկարողանան այդ ձևաչափում ինչ-որ փոփոխություններ կատարելու հնարավորությունները քննարկել, բայց դրա համար նախ պետք է ռազմական գործողությունները դադարեցնել»,- նշել է Քավանոն՝ շեշտելով, որ կողմերին անհրաժեշտ է փոխադարձաբար ընդունելի կոմպրոմիսի հնարավորություն ստեղծել:


«Դուք տեսաք, թե որքան բարդ էր կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելը: Այժմ կողմերի դեմ առ դեմ բանակցությունները որևէ արդյունք չեն տա: Ներկա պահին որոշումներ կայացնելու հարցում միջնորդներն են անհրաժեշտ կողմերին, բայց վերջինները պետք է դիմեն այդ հարցով միջնորդներին՝ կոմպրոմիսի գնալու պատրաստակամություն հայտնելով»,- նշել է դեսպանը: Քերի Քավանոն, անդրադառնալով կարգավորման համատեքստում ԱՄՆ-ի դերակատարությանը, նշել է, որ վերջին տարիներին ԱՄՆ-ը համեմատաբար քիչ է ակտիվ այս հարցում՝ միաժամանակ չբացառելով, որ նոյեմբերի 3-ին սպասվող նախագահական ընտրություններից հետո ԱՄՆ-ը, հնարավոր է, ավելի ակտիվ քաղաքականություն որդեգրի այս ուղղությամբ:

Դիտվել է՝ 1661

Մեկնաբանություններ