Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Գերմանիայի տարբեր քաղաքներում հայկական համայնքը բազմաթիվ ցույցեր է իրականացրել՝ հաջակցություն Արցախի

Գերմանիայի տարբեր քաղաքներում հայկական համայնքը բազմաթիվ ցույցեր է իրականացրել՝ հաջակցություն Արցախի
14.10.2020 | 22:41

Գերմանիայի տարբեր քաղաքներում հայկական համայնքը բազմաթիվ ցույցեր է իրականացրել՝ հաջակցություն Արցախի։ Ցույցերից երեքը եղել են Բեռլինում։


«Առաջին ցույցը, որը կազմակերպվեց, գերմանահայ թեմի առաջնորդարանի և գերմանահայ կենտրոնական խորհրդի ուժերով էր և մեր կազմակերպության ջանքերով։ Տեղի ունեցավ հենց Գերմանիայի կանցլերի նստավայրի դիմաց», – «Հայերն այսօր»-ին պատմել է «Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիա» ՀԿ նախագահ Միքայել Մինասյանը։ Մինասյանի խոսքով՝ հստակ պահանջներ են ներկայացրել՝ թույլ չտալ այլևս ցեղասպանություն, միջամտել անմիջապես, որպեսզի խաղաղություն հաստատվի, ադրբեջանական կողմը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, և նկատի ունենալ նաև Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը։ Արցախին աջակցելու նպատակով հայկական համայնքը նաև դրամական և հումանիտար նվիրատվություններ է կատարել։ Ըստ Մինասյանի՝ մոտ 1 տոննա օգնություն է Ֆրանկֆուրտից ուղարկվել Հայաստան։

«Հիմա մենք մտածում ենք մեկ այլ բան՝ «Կարկանդակը կփրկի կյանքեր» խորագրով ակցիա կազմակերպել եկեղեցական համայնքների հետ և առաջարկենք կարկանդակներ գնել, ոչ թե գնելու դասական իմաստով, այլ նվիրատվություններ կատարել և դրա շուրջ համախմբել մարդկանց։ Առաջիկայում մենք է՛լ ավելի շատ կարող ենք անել հայրենիքի, Արցախի համար։ Բոլորի սիրտը բաբախում է Արցախով և Հայաստանով», – նշել է Միքայել Մինասյանը։

Դիտվել է՝ 1811

Մեկնաբանություններ