Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Պուտինն ու Էրդողանը քննարկել են ղարաբաղյան խնդիրը

Պուտինն ու Էրդողանը քննարկել են ղարաբաղյան խնդիրը
15.10.2020 | 13:48

Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները երեկ հեռախոսել են և մանրամասն քննարկել Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Ըստ Կրեմլի՝ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Անկարան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կառուցողական դեր կստանձնի հակամարտության կարգավորման գործընթացում։

«Երկու կողմն էլ կարևորել է հոկտեմբերի 10-ից մարդասիրական հրադադար հաստատելու Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածության իրագործումը։ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես են եկել հակամարտության քաղաքական կարգավորումն ակտիվացնելու օգտին՝ Մինսկի խմբի առաջարկների հիման վրա», - հաղորդում է Կրեմլը։ ՌԴ նախագահը լուրջ մտահոգություն է հայտնել ռազմական գործողություններում Մերձավոր Արևելքից գրոհայիններ ներգրավելու վերաբերյալ և ընդգծել արյունահեղությունը շտապ դադարեցնելու և խաղաղ կարգավորմանն անցնելու ուղղությամբ ջանքերը համախմբելու ծայրահեղ անհրաժեշտությունը։ Հեռախոսազրույցը կայացել է Թուրքիայի նախագահի նախաձեռնությամբ։ Սա երկու նախագահների առաջին հեռախոսազրույցն է՝ Ղարաբաղում պատերազմը սկսվելուց հետո:

Դիտվել է՝ 1571

Մեկնաբանություններ