Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ «Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,- տեսաուղերձում մասնավորապես ասել է Քոուլը։               
 

Թուրքիան անօդաչուների կիրառմամբ պատերազմ վարելու ռազմական դոկտրինը փոխանցել է Ադրբեջանին

Թուրքիան անօդաչուների կիրառմամբ պատերազմ վարելու ռազմական դոկտրինը փոխանցել է Ադրբեջանին
16.10.2020 | 23:04

Սեպտեմբերի 27-ին ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցած ռազմական բախումների ժամանակ «անօդաչուների ադրբեջանական արշավը» հետաքրքիր հիշեցնում է Թուրքիայի՝ դեռևս 2020-ի սկզբին սիրիական բանակի դեմ «Գարնանային վահան» գործողությունը։

Ըստ ամենայնի, Անկարան Հարավային Կովկասում իր դաշնակիցին է փոխանցել ոչ միայն անօդաչու սարքեր, այլև ռոբոտային համակարգի ամբողջական ռազմական դոկտրինը և գործողությունների հայեցակարգը, գրում է The Jamestown Foundation հետազոտական և վերլուծական ինստիտուտը։ Հոդվածագրի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ որոշ առումներով ադրբեջանական ռազմական պլանավորումն ու օպերատիվ արվեստը նմանակել են թուրքական զինված ուժերի «Գարնանային վահան» գործողությանը։


«Առաջին հերթին, հետախուզական տվյալների բաց աղբյուրներից հետևում է, որ ադրբեջանական ցամաքային կրակները եղել են անօդաչու օդային համակարգերի հետ սերտ համակարգմամբ։ Երկրորդ կարևոր նմանությունը հակառակորդի հակաօդային պաշտպանության շարժական միջոցների համակարգված որսն էր։ Ղարաբաղյան բախումների ամենասկզբում ադրբեջանցիները ջանասիրաբար հետապնդել են հայկական զենիթահրթիռային համակարգերը։ Եվ երրորդ, Ադրբեջանում անօդաչու սարքերի օգտագործման կարևոր բաղադրիչն են տեղեկատվական գործողությունները։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ամենօրյա թարմացում ՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքերի տեսագրությունները YouTube-ի եև Twitter-ի իր էջերում: Այդպես էին վարվում նաև թուրքական «Գարնանային վահան» գործողության ժամանակ»,- նշում է հոդվածագիրը։ Նրա խոսքով՝ ԼՂ հակամարտությունում անօդաչուների պատերազմը, մասնավորապես, առաջին պլան է մղվել որպես թուրք-ադրբեջանական երկկողմ պաշտպանական կապերի թերևս ամենակարևոր հենասյուն։

Դիտվել է՝ 2404

Մեկնաբանություններ

Կրթություն
Գիտություն
Արվեստ
Օնլայն ընթերցում
Պատմական
«Իրատես» թերթի արխիվից
Գիրումիր
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 21.12.2025