Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Ջասթին Թրյուդոյի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառման սկզբունքային նշանակությունը

Ջասթին Թրյուդոյի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառման սկզբունքային նշանակությունը
17.10.2020 | 15:34

Երեկ վարչապետը հեռախոսել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ և
մանրամասներ է ներկայացրել Արցախում ռազմական գործողությունների և տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակի մասին: Զրուցակցի ուշադրությունը հրավիրվել է ռազմական գործողություններում Թուրքիայի կործանարար ներգրավվածության և Հարավային Կովկասում հաստատվելու այդ երկրի անընդունելի նկրտումների վրա: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ռազմական նշանակություն ունեցող ապրանքների Թուրքիա արտահանումը կասեցնելու համար: Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ազգերի ինքնորոշման իրավունքի անխափան կիրառման սկզբունքային նշանակությունը:


Կանադայի վարչապետը խոր մտահոգություն է արտահայտել ստեղծված իրավիճակով և հույժ կարևորել հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը:

Դիտվել է՝ 1408

Մեկնաբանություններ