Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Վրաստանը շարունակում է պնդել, որ իր օդային տարածքով սպառազինության տարանցում չի իրականացվում

Վրաստանը շարունակում է պնդել, որ իր օդային տարածքով սպառազինության տարանցում չի իրականացվում
17.10.2020 | 21:04

Վրաստանի ԱԳՆ-ն պնդում է, որ Թբիլիսին հավատարիմ է իր օդային տարածքով սպառազինությունների տարանցիկ փոխադրումներ թույլ չտալու խոստմանը.

«Ցավոք սրտի, վերջին օրերին լրատվամիջոցներում շարունակում են Վրաստանի օդային տարածքով սպառազինությունների տարանցիկ մատակարարումների մասին շահարկումներ շրջանառվել։ Վրաստանը փակել է իր օդային տարածքը ռազմական նպատակներով իրականացվող թռիչքների համար, և այդ մասին մենք հրապարակավ հայտարարել ենք։ Ինչ վերաբերում է քաղաքացիական և մարդասիրական թռիչքներին, Վրաստանը ամբողջությամբ կատարում է իր միջազգային պարտավորությունները: Նման տիպի թռիչքների իրականացումը հատուկ թույլտվությունների տրամադրում չի պահանջում»։


Երեկ երեկոյան մոսկովյան «Կոմերսանտ» պարբերականը, վկայակոչելով ռուսական ռազմադիվանագիտական շրջանակները, գրել էր, որ Թուրքիան Ադրբեջան սպառազինություն է մատակարարում Վրաստանի օդային տարածքով։ Թերթի տեղեկություններով` առաջիկա 10 օրերին նախատեսվում է ևս երեք նմանատիպ թռիչք իրականացնել։

Դիտվել է՝ 2570

Մեկնաբանություններ