Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ադրբեջանում F-16 կործանիչներն օգտագործելով՝ Թուրքիան խախտել է ԱՄՆ օրենսդրությունը

Ադրբեջանում F-16 կործանիչներն օգտագործելով՝ Թուրքիան խախտել է ԱՄՆ օրենսդրությունը
17.10.2020 | 21:26

Թուրքիան խախտել է ԱՄՆ օրենսդրությունը` Արցախի դեմ պատերազմի ընթացքում Ադրբեջանի տարածքում օգտագործելով ամերիկյան F-16 կործանիչ ինքնաթիռները՝ ասել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը՝ նշելով, որ ամերիկյան կործանիչներն Ադրբեջանի տարածքում կարող էին հայտնվել միայն ԱՄՆ նախագահի թույլտվությամբ, ինչը չի եղել:

«ԱՄՆ-ի արտադրած զենքն ու զինամթերքը մշտապես շատ լուրջ մոնիտորինգի տակ են գտնվում ԱՄՆ իշխանության կողմից: Խոսքը, բնականաբար, այն զինատեսակների մասին է, որոնք վաճառվում են գործընկեր պետություններին: Օրենքը նախատեսում է, որ, եթե ԱՄՆ զենքը, որը ձեռք է բերել գործընկեր պետությունը, պետք է կիրառվի այլ պետության տարածքում, անպայման պետք է լինի ԱՄՆ նախագահի համաձայնությունը: Այս դեպքում այդ համաձայնությունը չկար»,- ասաց Սուրեն Սարգսյանը: Նանշեց, որ F-16 ինքնաթիռները ոչ միայն տեղակայված են եղել Գյանջայի օդանավակայանում, այլև մասնակցել են ռազմական գործողություններին, դրանցից մեկը խոցել է ՀՀ Զինված ուժերի ռազմական օդանավը: Սա առաջին դեպքը չէ, որ Թուրքիան խախտում է ԱՄՆ օրենսդրությունը:

Դիտվել է՝ 3749

Մեկնաբանություններ