Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Էմանուել Մակրոնի հայտարարությունը զինադադարի համաձայնության կապակցությամբ

Էմանուել Մակրոնի հայտարարությունը զինադադարի համաձայնության կապակցությամբ
18.10.2020 | 10:08

Ֆրանսիայի Հանրապետության նախագահը ողջունում է մարդասիրական զինադադարը, որը հայտարարվել է այսօր երեկոյան Հայաստանի և Ադրբեջանի կողմից համատեղ`Մինսկի խմբի հետ համաձայնեցված վերջին օրերի և ժամերի ֆրանսիական միջնորդության արդյունքում։ Այս հրադադարը պետք է լինի անվերապահ և խստորեն պահպանվի երկուստեք։ Ֆրանսիան կլինի չափազանց հետևողական և կմնա հանձնառու, որպեսզի ռազմական գործողությունները տևականորեն դադարեցվեն, և շուտով սկսվեն արժանահավատ քննարկումներ:
Հաղորդագրության աղբյուրը:

Դիտվել է՝ 1885

Մեկնաբանություններ