Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսել են

Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսել են
18.10.2020 | 10:12

Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը եւ Մեւլութ Չավուշօղլուն շաբաթ օրը հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Բայրամովը շնորհակալություն է հայտնել Թուրքիային «Ադրբեջանի դիրքորոշումը սատարելու համար»:

Դիտվել է՝ 2172

Մեկնաբանություններ