Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ադրբեջանն առավոտյան հարձակում է ձեռնարկել, երկուստեք կան զոհեր

Ադրբեջանն առավոտյան հարձակում է ձեռնարկել, երկուստեք կան զոհեր
18.10.2020 | 10:15

Հայկական կողմը գիշերվա ընթացքում հայտնել է, որ Ադրբեջանը չի պահպանում հումանիտար հրադադարը:

«Հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը` հակառակորդը հյուսիսային ուղղությամբ ժամը 00:04-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում վարել է հրետանային և հրաձգային կրակ, իսկ հարավային ուղղությամբ ժամը 02:20-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում հասցրել է հրթիռային հարվածներ», - գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում։

Իսկ դրանից հետո` քիչ առաջ, խոսնակը նաև հաղորդել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական հրադադարը. «Ժամը 07: 20-ին հրետանային ակտիվ կրակից հետո, հակառակորդը ձեռնտու դիրքեր գրավելու նպատակվ հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար): Երկուստեք կան զոհեր և վիրավորներ»:

Ադրբեջանական կողմն էլ իր հերթին է հայտարարությամբ հանդես եկել գիշերվա ընթացքում` նշելով, թե հայկական կողմը չի պահպանում նոր մարդասիրական զինադադարի ռեժիմը և կրակ է վարել:

Հիշեցնենք, որ Հայաստանը և Ադրբեջանը երեկ որոշել են այսօրվանից` հոկտեմբերի 18-ից` տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:

Դիտվել է՝ 2632

Մեկնաբանություններ