Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Իրանի դեմ ՄԱԿ-ի` զենքի էմբարգոյի ժամկետն ավարտվել է

Իրանի դեմ ՄԱԿ-ի` զենքի էմբարգոյի ժամկետն ավարտվել է
18.10.2020 | 13:08

Իրանը հայտնում է, որ ՄԱԿ-ի կողմից զենքի վերաբերյալ էմբարգոն ավարտվել է այսօր՝ համաձայն 2015-ի Իրանի և համաշխարհային տերությունների միջուկային գործարքի համաձայնագրի։ Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ «երկրից ներս ու դուրս զենքի տեղափոխման, դրան առնչվող գործողությունների և ֆինանսական ծառայությունների բոլոր սահմանափակումներն ինքնաբերաբար դադարեցվում են»: Իրանը կրկին կկարողանա գնել և վաճառել այնպիսի զենքեր, ինչպիսիք են զրահամեքենաները, մարտական ինքնաթիռները և ծանր հրետանին: Զենքի էմբարգոյի վերացմանը խիստ ընդդիմացել է ԱՄՆ-ը։ Նրանք գտնում են, որ Իրանի կողմից զենքի առք ու վաճառքի հեռանկարը սպառնալիք կարող է լինել համաշխարհային անվտանգության համար: Այնուամենայնիվ, իրանցի պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Հասան Ռոհանին այս շաբաթվա սկզբին արդեն իսկ տոնում էին էմբարգոյի վերացումը։

«10 տարվա զենքի անարդարացի պատժամիջոցները կավարտվեն հոկտեմբերի 18-ին»,- օրեր առաջ ասել էր Ռոհանին՝ հավելելով՝ Իրանը «կկարողանա զենք վաճառել ում կընտրի և գնել ումից կցանկանա»։

Դիտվել է՝ 2294

Մեկնաբանություններ