ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Բանակցություններում ԼՂ ներկայացուցչի ներգրավումն անհրաժեշտություն է

Բանակցություններում ԼՂ ներկայացուցչի ներգրավումն անհրաժեշտություն է
18.10.2020 | 22:17

Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի Խաղաղության կառուցման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը ծավալուն դասախոսություն է ունեցել Թուրքիայի աջակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին ռազմական գործողությունների թեմայով՝ շեշտելով, որ ներկայիս պատերազմն ավելի համառ ու մահաբեր է Թուրքիայի ներգրավվածության պատճառով: Էրդողանը արտաքին պատերազմներում ներգրավվելով փորձում է իր երկրում աճող խռովություններից ուշադրություն շեղել և խեղդում է այլախոհությունը:
Հարվարդի իրավաբանական դպրոցում Ֆիլիպիսի դասախոսության հիման վրա պատրաստված հոդվածը հրապարակվել է The National Interest-ում:


Նա նշել է, որ իրավիճակը սրվել է Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման պատճառով: Ֆիլիպսը նկատել է, որ ներկայիս պատերազմն ավելի մահաբեր ու համառ է՝ Թուրքիայի լայն ներգրավվածության պատճառով: «Թուրքիայի նախագահ Էրդողանը թե ուղղակիորեն խթանում է բռնությունը, թե խարխլում է դիվանագիտությունը, որն ուղղված է հրադադարի հասնելուն:
Էրդողանը սատարում է Ադրբեջանի վերջին ագրեսիային, Թուրքիան Ադրբեջանին տրամադրում է հզոր զենքեր, որոնք օգտագործվում են մարտերում»,- ասված է հոդվածում: Ֆիլիպսը շեշտել է նաև մարտերում թուրքական զորքերի, Թուրքիայի կողմից բերված ջիհադականների ներգրավման մասին: Էրդողանը նախկին օսմանյան տարածքներում Թուրքիայի ազդեցությունը վերականգնելու հավակնություններ ունի: «Թուրքիայի ներգրավումը արտաքին պատերազմներին շեղում է երկրի բնակիչների ուշադրությունը ներքին աճող խռովություններից և խեղդում է այլախոհությունը, որը բխում է Էրդողանի կողմից Թուրքիայի տնտեսության վատ կառավարումից»,- ասված է հոդվածում: Ներքին աջակցությունից զրկվելու պատճառով, հուսահատությունից Էրդողանը ջիհադականների է տեղակայել Կովկասում: Փորձագետը նկատել է, որ այդ վարձկանները կապված են մի շարք խիստ վտանգավոր ահաբեկչական խմբավորումների հետ, որոնք հայտնի են մարդկության դեմ վայրագություններ և հանցագործություններ կատարելով: Նա հիշեցրել է նաև, որ հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի կողմից հատուկ ջոկատայինները մուտք են գործել Արցախի Հադրութ քաղաք և իրենց տներում սպանել խաղաղ բնակիչների: Ադրբեջանը շարունակում է քաղաքացիական թիրախների դեմ անխնա ռմբակոծությունները, այդ թվում միջազգայինորեն արգելված կասետային ռումբերի օգտագործմամբ:


«Այս դաժանությունները, ընդգծված Էրդողանի՝ «մեր պապերի առաքելությունը Կովկասում կատարելու» խոստմամբ, ցույց են տալիս, որ կանգնած ենք ևս մեկ Հայոց ցեղասպանության շեմին»,-նշել է Ֆիլիպսն ու հավելել, որ Թուրքիայի պահվածքը չպետք է զարմանալի լինի տարածաշրջանի դիտորդների համար:

Նա նկատել է, որ Կանադան դադարեցնում է որոշ զենքերի վաճառքը Թուրքիային՝ այն պատճառով, որ այդ սարքավորումները օգտագործվում են ադրբեջանական ուժերի կողմից: Ֆիլիպսը շեշտել է, որ ԱՄՆ-ն ևս պետք է նույն կերպ վարվի: ԱՄՆ-ը պետք է ավելի ակտիվ ներգրավվի Մինսկի խմբի միջնորդությունում: Ընդգծվում է նաև բանակցություններում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի ներգրավման անհրաժեշտությունը, նաև այն, որ պետք է բացառվի Թուրքիայի միջնորդական որևէ դերակատարություն:

Դիտվել է՝ 2346

Մեկնաբանություններ