Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արծրուն Հովհաննիսյան. Հենց նրա կողքին կռվեք, սիրելի կամավորականներ ու պահեստազորայիններ

Արծրուն Հովհաննիսյան. Հենց նրա կողքին կռվեք, սիրելի կամավորականներ ու պահեստազորայիններ
19.10.2020 | 13:33

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այսօր էլ եմ հարցնելու քեզ Հայ երիտասարդ. Այսօր ի՞նչ արեցիր որ հակառակորդը հետ շպրտվի, որ հաղթենք ու դուրս շպրտենք նրան մեր սուրբ հողից։ Մտածի դրա մասին, ու հիշի. ով կանգնում է Ստեփան Գևորգյանի նմանների կողքին, ով չի երերում, ով վստահ է որ հաղթելու է նա մենակով էլ ստիպում է Տ-90 ի հրամանատարին, որ փախնի սարքին տանկով»։


Ավելի վաղ նա գրել էր․ «Գնդապետ Ստեփան Գևորգյանը այս պատերազմի լեգենդներից է։ Նրա անունը դեռ հիշելու եք բոլորդ։ Անփորձանք պարոն գնդապետ։ Հենց նրա նմանների շնորհիվ ենք հաղթելու։ Հենց նրա կողքին կռվեք սիրելի կամավորականներ ու պահեստազորայիններ»։

Դիտվել է՝ 3272

Մեկնաբանություններ