Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ահաբեկիչներ Ղրղզստանում

Ահաբեկիչներ Ղրղզստանում
20.10.2020 | 16:08

Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) աշխատակիցները բռնել են միջազգային ահաբեկչական կազմակերպություններից մեկի երկու անդամների, որ կապված են սիրիացի զինյալների հետ՝ հայտնել Է ԱԱՊԿ-ի մամուլի կենտրոնը:

«ԱԱՊԿ-ն օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, որոնք նպատակամղված են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ընդհատակյա կառույցների գործունեության և դրանց ֆինանսավորման ուղիների հայտնաբերմանը, կանխմանը և ոչնչացմանը, ՆԳՆ հետ համատեղ Ջալալ Աբադ քաղաքում ձերբակալել են հանրապետության երկու քաղաքացու»,- ասված Է հաղորդագրության մեջ: Ձերբակալվածները, որոնց անուններն ու ազգանունները հետաքննության նպատակով առայժմ չեն նշվում, հոկտեմբերի 19-ին հարձակվել են տեղացի գործարարի վրա և հափշտակել 400 000 սոմ (5 000 դոլար)»: Խուզարկության ժամանակ կասկածյալների մոտ հայտնաբերվել են «հափշտակված դրամական միջոցները, կեղծ արտարժույթ, Էլեկտրաշոկեր, ծակող-կտրող առարկաներ»:

«Ձերբակալվածներին կասկածում են Սիրիայի տարածքում ապօրինի զինված կազմավորումների գործունեությանը մասնակցելու մեջ: Իրենց պարագլխի հրահանգով նրանք եկել են հանրապետություն միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսական օժանդակության ապահովման նպատակով»,- նշում Է ԱԱՊԿ-ն: Կասկածյալները գտնվում են Ջալալ Աբադի ներքին գործերի քաղաքային բաժնի ժամանակավոր ձերբակալման մեկուսարանում:

Դիտվել է՝ 2010

Մեկնաբանություններ