ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Նուբան Աֆեյան. Ցեղասպանությունից հետո առաջին անգամ հայ ժողովուրդը բախվել է գոյութենական սպառնալիքի

Նուբան Աֆեյան. Ցեղասպանությունից հետո առաջին անգամ հայ ժողովուրդը բախվել է գոյութենական սպառնալիքի
20.10.2020 | 16:11

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր և Moderna ընկերության նախագահ Նուբար Աֆեյանն ամերիկյան The New York Times թերթի՝ ղարաբաղյան պատերազմի մասին պատմող ռեպորտաժին պատասխանել նամակ է գրել։ Նամակում ասվում է, որ «էթնիկ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումների սրման մասին թերթի ռեպորաժը սարսափով է լցրել իրեն»։


«Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ ռազմական գործողությունները, մարդու իրավունքների խախտումների մասին հաղորդումները և մայրաքաղաքի քաղաքացիական բնակչության շարունակվող ռմբակոծությունները վկայում են, որ Հայոց ցեղասպանությունից հետո առաջին անգամ հայ ժողովուրդը բախվել է գոյութենական սպառնալիքի»,- գրել է Աֆեյանը։


Նրա խոսքով՝ երբ համաշխարհային տերությունները միջամտում են, որպեսզի կանգնեցնեն ծավալվող վայրագությունները, դա ագրեսորներին ազդանշան է ուղարկում այն մասին, որ երկրի բռնակցումը կամ ժողովրդի ու մշակույթի ոչնչացումն անթույլատրելի են։ «Հիտլերը, ծրագրելով զանգվածային ոչնչացման իր ծրագիրը, խորհում էր, որ պատմությունը մոռանում է նման վայրագությունների մասին։ Խոսելով օսմանյան թուրքերի կողմից Հայոց ցեղասպանության մասին՝ նա, ինչպես հայտնի է, հարցրել է․«Ի վերջո, ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»։ Արդեն շուրջ 30 տարի է, ինչ Հայաստանը գոյություն ունի որպես նորանկախ հանրապետություն, և հայ ներգաղթյալներն ամբողջ աշխարհում, այդ թվում և ես, տասնամյակներ և զգալի ռեսուրսներ ենք ծախսում սոցիալական, տնտեսական և հումանիտար զարգացմանը նպաստելու համար, որպեսզի օգնենք Հայաստանին վերածնվել և բարգավաճել: Աղքատ երկրում, որն արդեն ծնկի է եկել համաճարակի պատճառով, առաջընթացը դանդաղում է։ Արդյոք կմիջամտի՞ Ամերիկան վայրագությունը կանխելու համար»,- գրել է Աֆեյանը։

Դիտվել է՝ 1433

Մեկնաբանություններ