Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԼՂ-ում իրական բանակցությունների և կայունության համար ճանապարհ կարող է հարթել տարածքը ոչ թռիչքային գոտի հայտարարելը

ԼՂ-ում իրական բանակցությունների և կայունության համար ճանապարհ կարող է հարթել տարածքը ոչ թռիչքային գոտի հայտարարելը
21.10.2020 | 15:23

Գրող և լրագրող, The Washington Post թերթի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազին։ Լրագրողի խոսքով՝ երբ 4 տարի առաջ Լեռնային Ղարաբաղ էր այցելել, հայ բնակչությունը թվում էր նույնքան պինդ և աներեր, որքան այդ տարածաշրջանը շրջապատող ժայռոտ բլուրները։

Խոսելով սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական տանդեմի հրահրած պատերազմի մասին՝ Իգնատիուսը նշում է, որ թուրքական և իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի օգտագործումը փոխել է հակամարտության հավասարակշռությունը՝ մարտերում թրծված հայերին դնելով պաշտպանական դրության մեջ։ Նրա խոսքով՝ թեև հայ-ադրբեջանական հակամարտությունը կարող էր հեռավոր, հին թշնամանք թվալ, ԼՂ-ում վերսկսված պատերազմը ցույց տվեց, որ սպառազինության ժամանակակից տեխնոլոգիաները կարող են հանկարծակի սրել «սառած հակամարտությունները»։
«Արցախցիները համառ մարտիկներ են։ 1994-ին նրանց գերազանցությունը հրետանային և տանկային պատերազմում, որի ժամանակ ԼՂ-ն ազատագրվեց Ադրբեջանի վերահսկողությունից, շարունակվել է դրսևորվել նաև այդ ժամանակից հետո վերսկսված այլ մարտերում»,- գրում է նա՝ հավելելով, որ Ցեղասպանություն վերապրած հայերի համար այդ պայքարը նաև գոյության պայքար է։


«Ահա պարզ առաջարկ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, որն ուրբաթ պետք է հանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ. ԼՂ-ում իրական բանակցությունների և կայունության համար ճանապարհ կարող է հարթել ԵԱԿՀ Մինսկի խմբի համանագախահող երկրների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի կողմից այդ տարածքը ոչ թռիչքային գոտի հայտարարելը»,- գրում է հոդվածի հեղինակը։
Նրա խոսքով՝ Պոմպեոյի առջև մեծ խնդիր է դրված․ Ռուսաստանի ու Ֆրանսիայի միջնորդությամբ այս ամիս հրադադարի երկու համաձայնագիր է կնքվել և երկուսն էլ չեն պահպանվել։ Ուստի՝ անհրաժեշտ է մի ծրագիր, որն ավելի անմիջականորեն կներառի երեք մեծ տերությունների մասնակցությունը և հարթակ կապահովի ինքնիշխանության և փախստականների հիմնարար խնդիրների լուծման համար։
Իգնատիուսը գրում է, որ երկու կողմերն «այժմ կարծես ավելի բաց են բանակցությունների համար, քան նախկինում»։

Դիտվել է՝ 2516

Մեկնաբանություններ