«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

«Եթե ինչ-որ տեղամասերում Արաքս գետը տեսնում են, չի նշանակում, թե վերահսկում են Արցախ-Իրան սահմանը»

«Եթե ինչ-որ տեղամասերում Արաքս գետը տեսնում են, չի նշանակում, թե վերահսկում են Արցախ-Իրան սահմանը»
23.10.2020 | 11:11

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է՝ Արցախ-Իրան սահմանն Ադրբեջանի կողմից վերահսկելի չէ: Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Արցախա-իրանական սահմանն իրենց վերահսկողության տակ են առել:

«Լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող, այդ սահմանի ամբողջ երկայնքով մարտեր են ընթանում: Եթե ինչ-որ տեղամասերում իրենց զորքը տեսնում է Արաքս գետը, ապա դա դեռ չի նշանակում, թե վերահսկում են»:


Դառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ հայկական և ադրբեջանական կողմերից յուրաքանչյուրը 2000-ից ավել զոհ ունի, Հովհաննիսյանը պարզաբանում է. «Պարզ չէ՞, որ ընդհանրացված թվեր են դրանք: ՌԴ նախագահի կողմից չէր կարող կոնկրետ թիվ ասվել: Ադրբեջանի զինված ուժերի և տարատեսակ հրոսակախմբերի զոհերի քանակը մի քանի անգամ ավելին է, քան մեր զոհերինը»:

Դիտվել է՝ 1848

Մեկնաբանություններ