Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանել է Ալիևի՝ Արցախի և Իրանի հետ սահմանային հատվածի մասին հայտարարությունը

Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանել է Ալիևի՝ Արցախի և Իրանի հետ սահմանային հատվածի մասին հայտարարությունը
23.10.2020 | 14:44

Արցախի և Իրանի հետ սահմանային հատվածում համառ մարտեր են, և լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող, ի պատասխան Ալիևի հայտարարությանը, թե իրենց զորքերն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել այդ սահմանը՝ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Եթե ինչ-որ նեղ տեղամասերում էլ նրանց զորքերը տեսնում են Արաքս գետը, դա չի նշանակում լիարժեք վերահսկողություն», - ասաց նա:

Դիտվել է՝ 2144

Մեկնաբանություններ