Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ռազմաճակատում զոհվել է «Կյոկուշին կան կարատե դո» ֆեդերացիայի նախագահ Սևակ Սերոբյանը

Ռազմաճակատում զոհվել է «Կյոկուշին կան կարատե դո» ֆեդերացիայի նախագահ Սևակ Սերոբյանը
23.10.2020 | 22:07

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է Հայաստանի «Կյոկուշին կան կարատե դո» ֆեդերացիայի նախագահ Սևակ Սերոբյանը: Նա Լոռու մարզի Մածավան համայնքից էր, ընկերների հետ տևական ժամանակ էր, ինչ առաջնագծումէր գտնվում: Սևակը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանի եղբայրն էր՝ հորաքրոջ որդին:


«Լուսավոր տղա, հզոր էություն ու բարի մարդ: Ժողովուրդդ անասելի ցավ է ապրում ու սգում է կորուստդ: Սևակ ջան, որքան հզոր էիր ֆիզիկապես, նույնքան հզոր էիր ներաշխարհովդ: Մարդ տեսակդ անգնահատելի մեծություն է: Դժվար է քո մասին անցյալով խոսել: Դու հավերժ կմնաս մեր սրտերում քո բարի ժպիտով ու լուսավոր էությամբ: Որքան երեխաների փողոցի դաստիարակությունից կտրեցիր ու քանի-քանի ճակատագրեր ճիշտ ուղու վրա դրեցիր, մարդկային արժեքներ կրողներ դարձրիր: Անգնահատելի է ավանդդ, Սևակ ջան: Մեծավան համայնքի ղեկավար Արման Վարդանյանը և համայնքապետարանի ողջ անձնակազմը իրենց վշտակցությունն ու ցավակցությունն են հայտնում ընտանիքիդ ու հարազատներիդ: Սիրելի՛ Սևակ, Հանգչիր խաղաղությամբ»,- նահատակված համագյուղացու մասին Facebook-ի իր էջում գրել է Մեծավան համայնքի ղեկավար Արման Վարդանյանը:

Դիտվել է՝ 2014

Մեկնաբանություններ